Ներքին Խոսք 6 ամիս առաջ - 23:46 16-04-2026

Ադրբեջանի դիմադրությունը չի կարող անվերջ լինել. Սահակյանը` ՄԻԵԴ-ի որոշման մասին

Հիմա Ադրբեջանը դիմադրում է և չի կատարում հայ գերիների պաշտպանությանն առնչվող միջազգային դատական ակտերը, սակայն այդ դիմադրությունը չի կարող անվերջ լինել։

Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը` անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նոր վճռին։

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնն ավելի վաղ հայտնել էր, որ ՄԻԵԴ-ը 2026 թ․ ապրիլի 9-ին մերժել է Ադրբեջանի հերթական դիմումը՝ Ադրբեջանի կառավարությանը կրկին պարտավորեցնելով շարունակել տրամադրել տեղեկություններ կալանավորվածների պահման պայմանների, ինչպես նաև նրանց վերջին բժշկական քարտերի ու իրականացված բժշկական հետազոտությունների և բուժման վերաբերյալ այլ փաստաթղթերի մասին: ՄԻԵԴ–ը Ադրբեջանին պարտավորեցրել է նաև մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները։

«Ադրբեջանի կողմից, իհարկե, դիմադրություն կա, և նրանք այդքան պատրաստակամորեն չեն կատարում միջազգային դատարանի որոշումները։ Սա պետական գործելակերպ է, որը վարվում է ամենաբարձր մակարդակում, սակայն հասկանալի է, որ դա առաջ է բերում բացասական հետևանքներ, օրինակ՝ պետության հեղինակության անկում և, ինչու ոչ, քաղաքական հարթակներում ճնշման գեներացում։ Այստեղ Ադրբեջանը բոլոր դեպքերում ռեսուրս է կորցնում և հասկանալի է, որ այդ ռեսուրսները անսպառ չեն, ուստի որքան էլ հիմա դիմադրում է և չի կատարում դատական ակտերը, սա չի կարող անվերջ, անորոշ պրոցես լինել»,– ասաց Սահակյանը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում