Ներքին 9 ամիս առաջ - 12:33 27-01-2026

Երբեք չեն մոռացվելու Եռաբլուրում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման ենթարկելու կադրերը․ Աբրահամյան

2025 թվականի սեպտեմբերի 13-ին՝ 2022 թվականին Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի օրը, ռազմաքաղաքական ղեկավարությունը Եռաբլուր չայցելեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«2025 թվականի սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի օրը, ռազմաքաղաքական ղեկավարությունը կրկին Եռաբլուր չայցելեց։

2020 թվականի պատերազմի հետևանքով հազարավոր մարդիկ նահատակվեցին, 2022 թվականի ագրեսիայից հետո՝ ևս մի քանի հարյուր մարդ զոհվեց, սակայն, իշխանությունն այդ օրերին, թեման մոռացության մատնեց և շրջանցեց:

Երբեք չի մոռացվելու ժողովրդի սրբավայր Եռաբլուրում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման ենթարկելու կադրերը, որովհետև հենց այդ խայտառակությունն ու խարանն են բնութագրում այս իշխանության էությունն ու վերաբերմունքը հայրենիքի պաշտպանին և նրա առաքելությանը։

Փառք հայրենիքի պաշտպաններին։

Հավերժ փառք մեր բոլոր նահատակներին»,-գրել է Աբրահամյանը։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն