Ներքին 3 տարի առաջ - 18:43 26-01-2023

Խուդինյանը չի պատասխանել, թե ով է զոհվածների ծնողներին բերման ենթարկելու հրամանը տվել․ փաստաբան

Առերեսումը կատարվում էր Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի հետ, այն տևել է 3 ժամ 55 րոպե։ Այս մասին զոհվածների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին հայտնեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

«ՔԿ-ի քննչական գործողությունների թիրախն ուրիշ է։ Առերեսումները չպետք է կատարվեն մեզ հետ, առերեսումները պետք է կատարվեն ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների միջև, քանի որ այն, ինչ մենք տեսնում ենք իրենց հայտնած ցուցմունքներում, հակասություններն իրար մեջ են։ Կարմիր բերետավորների բազմաթիվ ցուցմունքներ կան, թե Խուդինյանն է հրամանը տվել: Բայց ուղղակի հարցին, թե ո՞վ է զոհվածների ծնողներին բերման ենթարկելու հրամանը տվել, Խուդինյանը պարզապես չի պատասխանել»,- ասաց փաստաբանը:

Փաստաբանը նաև նշեց, որ Խուդինյանն ընդունել է, որ բերման ենթարկելու ձևաչափը, միջոցը, եղանակը համաչափ չի եղել, և ինքը ամբողջ ոստիկանության անունից ներողություն խնդրեց ծնողներից: Նա նաև խնդրեց դա ընդունել որպես ոստիկանության պաշտոնական հայտարարություն, դիրքորոշում։

«Խուդինյանն ընդունել է, որ «Եռաբլուրում» հրահանգներ տալու իրավասությամբ օժտված է եղել ինքը և կոնկրետ Երևան քաղաքի վարչությանը ենթակա ստորաբաժանումները ղեկավարվել են իր կողմից, ենթարկվել են իրեն: Ես ուղիղ հարց եմ տվել՝ եթե հրամանա տալու իրավասությամբ օժտված անձը միայն դուք էիք, ձեզնից բացի ո՞վ կարող էր բերման ենթարկելու հրաման տալ, այդ հարցին ևս պարոն Խուդինայնը չի պատասխանել»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
12:18 Երևանում 48-ամյա տղամարդը հարվածել ու կոտրել է թիվ 77 ավտոբուսի վարորդի կողմի ապակին
11:26 Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, դա անհետևանք ա՞ անցնելու, անգրագիտություն է
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
14:49 Վայքում 76-ամյա վարորդը Honda-ով բախվել է ապառաժ քարերին և կողաշրջված հայտնվել ձորում