Անդհրա-Պրադեշ և Օդիշա նահանգներում լայնածավալ միջոցառումներ են ծավալվել` ժամանակավոր կացարաններ 85 հազար մարդու համար և գեներատորների առաքում ջրի մատակարարման համար:
«4 շրջանում դասերը դադարեցվել են»,– գրում է «The Indian Express»-ը:
Փոթորկի պատճառով Վիջայավադայի և Վիշակհապատնամի օդանավակայաններում 21 չվերթ է չեղարկվել։
Քամու արագությունը հասնում է 150 կմ/ժ–ի։ Օդերեւութաբանները զգուշացնում են հեղեղումների վտանգի մասին: