Քիմ Քարդաշյանը պատմել է հոր վերջին խոսքերի մասին։
Քիմ Քարդաշյանը կիսվել է հոր՝ Ռոբերտ Քարդաշյան ավագի հետ ունեցած վերջին զրույցի հուզիչ հիշողություններով։ «Citizen Kim» կենսագրական գրքում նա պատմել է, թե ինչ է հայրը հասցրել ասել մահից առաջ։
«Ես գիտեմ, որ քեզ մոտ ամեն ինչ լավ է լինելու։ Դու կհաղթահարես ամեն ինչ։ Բայց հոգ տար մյուսների մասին և համոզվիր, որ եղբորդ մոտ ամեն ինչ լավ կլինի»,-հիշել է Քիմը հոր խոսքերը։
Նա պատմել է նաև վերջին հրաժեշտի մասին՝ շնորհակալություն հայտնելով հորը կյանքի դասերի և աջակցության համար։ Ռոբերտ Քարդաշյան ավագը մահացել է 2003 թվականի սեպտեմբերին՝ 59 տարեկանում, կերակրափողի քաղցկեղից։
Քիմի խոսքով՝ հայրը մեծ ազդեցություն է ունեցել իր կյանքում, այդ թվում՝ իրավաբանության հանդեպ հետաքրքրության ձևավորման հարցում։