Ներքին Հարցում Տեսանյութ 53 րոպե առաջ - 22:30 28-10-2026

ՀԱՊԿ-ն մեզ օգուտ չի տալիս․ Ռուսաստանի կազմում մնալը սխալ է. հարցում

ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունների ապագան տարբեր կարծիքների տեղիք է տալիս․ մի մասը կարծում է, որ կազմակերպությունից դուրս գալը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանի համար։ Հոկտեմբերի 28-ին ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան է անդրադարձել թեմային։ Նա կարծիք է հայտնել, թե Երևանի կողմից պատշաճ քայլ կլիներ ՀԱՊԿ-ից ամբողջությամբ դուրս գալը, իսկ եթե Հայաստանը դա չի անում, ապա պետք է հեռացնել նրան ՀԱՊԿ-ից։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիների կարծիքով՝ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում կշահի՞, թե՞ կկորցնի։

Քաղաքացիներից մեկի խոսքով՝ եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, միանշանակ կշահի, քանի որ Ռուսաստանից միայն վատն ենք տեսել։

Հարցվածներից ոմանք էլ նշեցին, որ շահելու կամ կորցնելու հարց չկա, քանի որ Թուրքիայի՝ Հայաստանի վրա հարձակման դեպքում Ռուսաստանն ու Ղազախստանը մեզ չեն օգնի։

Մեկ այլ քաղաքացու կարծիքով՝ եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, լավ չի լինի, քանի որ Ամերիկան միշտ խոստանում է, բայց ոչինչ չի կատարում։

Մանրամասները՝ տեսանյութում։