Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է շարունակել դիվանագիտական գործընթացը:
«Չնայած մեր քաջարի զինված ուժերը լիովին պատրաստ են պաշտպանելու հայրենիքը, Իրանը շարունակում է դիվանագիտությանը հաջողության հասնելու հնարավորություն տալ։
Մենք սերտ և մշտական կապի մեջ ենք միջնորդների հետ՝ քննարկելու այն առաջարկները, որոնք թույլ կտան նույնիսկ մեկ շաբաթից պակաս ժամանակահատվածում ապահովել մեր յոթօրյա ծրագրի իրականացումը»,- գրել է նա։