Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 56 րոպե առաջ - 21:18 28-10-2026

Ամուսինս մահացել է, հիվանդ երեխայիս մենակ եմ խնամում, աշխատել չեմ կարող. տնակում ապրող կնոջ պատմությունը

Անահիտ Չալիկյան

Լրագրող

38-ամյա Լիանա Ամիրյանը երկու անչափահաս երեխաների հետ ապրում է Գյումրիի տնակներից մեկում։ Երիտասարդ կնոջ ուսերին են մնացել ընտանիքի բոլոր հոգսերը․ ամուսնու մահից հետո նա միայնակ է մեծացնում երեխաներին, որոնցից մեկը առողջական խնդիրներ ունի և մշտական խնամքի ու հատուկ ուշադրության կարիք է զգում։

Լիանայի ամուսինը մահացել է երեք տարի առաջ։ Նա հացթուխ էր, մասնակցել է նաև Արցախյան 44-օրյա պատերազմին։ Նրա մահից հետո ընտանիքի հոգսն ամբողջությամբ մնացել է կնոջ ուսերին։

Որդու առողջական խնդիրների պատճառով Լիանան չի կարողանում աշխատել․ երեխան խնամքի կարիք ունի, և մայրը չի կարող նրան միայնակ թողնել։ Ընտանիքի միակ եկամուտը թոշակն ու նպաստն են, որոնք միասին ամսական կազմում են 150 հազար դրամ։ Այդ գումարով երկու անչափահաս երեխաների կարիքները հոգալն ու առօրյա ծախսերը հոգալը հեշտ չէ։

Ընտանիքի հոգսերին ավելանում է նաև ձմռան ցուրտը։ Տնակը տաքացնելու համար Լիանան ստիպված է օգտագործել այն, ինչ ձեռքի տակ է հայտնվում՝ ստվարաթուղթ, ծառի ճյուղեր։ Երբ ընտանիքի հնարավորությունները սահմանափակվում են անգամ ամենաանհրաժեշտով, ցուրտ ամիսներին երեխաներին տաք պահելն էլ է դառնում ամենօրյա պայքար։

Լիանայի համար յուրաքանչյուր օր նոր փորձություն է՝ հոգալ երկու երեխաների կարիքները, խնամել առողջական խնդիրներ ունեցող որդուն և հաղթահարել դժվարությունները՝ առանց ամուսնու աջակցության։

Մանրամասները` տեսանյութում։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ
11:00 Քոլեջում խստացված ռեժիմ է