Ներքին 2 տարի առաջ - 13:30 01-05-2024

Հերոսների ծնողներին քարշ տալը «մարսած» Հայկազ Ջոմարդյանն անցել է լրագրողներին 

Վերջին շրջանում լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու դեպքերի աճ է նկատվում։ Եթե ամիսներ առաջ դրանք իրականացվում էին իշխանության աջակիցների կողմից, ապա այսօր լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտում, ավելին՝ նրանց նկատմամբ բռնություն են կիրառում Ոստիկանության աշխատակիցները։

Վստահաբար, առանց վերադասի թույլտվության՝ որևէ ոստիկան լրագրողի նկատմամբ բռնություն չի կիրառի, հակառակ դեպքում նրանց աշխատանքից ազատվելու մասին կտեղեկանայինք։ Այս ալիքը թափ է առել հատկապես վերջին օրերին, երբ հանուն Տավուշի շարժում է ձևավորվել, որի օրակարգում նաև Փաշինյանի հեռացման հարցն է։

Տարբեր մարզերում, երբ քաղաքացիները ճանապարհներ են փակվում, անմիջապես հայտնվում են ոստիկաններ, ընդ որում՝ նրանց մի մասը քաղաքացիական հագուստով է լինում, ոստիկան լինելու մասին հավաստող որևէ փաստաթուղթ չեն ներկայացնում ու սկսում են ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելուն զուգահեռ քաշքշել, հրել, անգամ ձեռնաշղթաներ հագցնել լրատվամիջոցների ներկայացուցիչներին, հետո արդարանում, թե չեն իմացել։

Երեկ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու հերթական դեպքը գրանցվեց Երևանի Աբովյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում՝ ԱԺԲ-ի անհնազանդության ակցիան լուսաբանելու ընթացքում։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի (Կարմիր բերետավոր) հրամանատար, փոխգնդապետ Հայկազ Ջոմարդյանը հրամայեց լրագրողներին հրելով հեռացնել փողոցից, այն դեպքում, երբ փողոցը միակողմանի փակել էին հենց ոստիկանները և ակցիայի մասնակիցներին բերման էին ենթարկում։



Ըստ երևույթին՝ Հայկազ Ջոմարդյանը նեղվել էր, որ լրագրողները արձանագրում էին, թե ոստիկաններն ինչպիսի բիրտ ուժի կիրառմամբ էին բերման ենթարկում խաղաղ ցույց անող քաղաքացիներին, այդ թվում՝ կանանց։

Նշենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթենում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներին քարշ տալով բերման ենթարկելու հրամանը տվել էր նույն ինքը՝ կարմիրբերետավոր Հայկազ Ջոմարդյանը։

Այլ բան չէինք էլ կարող սպասել մի ոստիկանից, որը ձեռք էր բարձրացրել զոհված զինծառայողների ծնողների վրա։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 31-րդ տարեդարձի օրը, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ բռնի ուժ կիրառվեց, սակայն որևէ ոստիկան այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց։

Նշենք նաև, որ 2023 թվականի հունվարի 26-ին Քննչական կոմիտեում առերեսում էր տեղի ունեցել զոհվածների ծնողների և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ գնդապետ Արթուր Խուդինյանի միջև, որի ժամանակ, ինչպես ծնողներն էին նշել՝ Խուդինյանն ասել էր, որ ծնողներին պանթեոնի տարածքն ազատելու օրինական պահանջ չի ներկայացվել։

Ծնողների հետ առերեսվել էր նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի (կարմիր բերետավորներ) հրամանատար Հայկազ Ջոմարդյանը, որն առերեսման ժամանակ ասել էր, որ ծնողներին բերման ենթարկելու հրամանն ինքն է տվել:

Այս տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էր զոհված զինծառայողների ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»