Արտաքին 1 տարի առաջ - 18:35 30-12-2024

ՌԴ-ում գտնվող անօրինական ներգաղթյալները պետք է մինչև ապրիլի 30-ը լքեն երկիրը

Անօրինական կերպով Ռուսաստանում գտնվող ներգաղթյալները պետք է մինչև ապրիլի 30-ը լքեն երկիրը կամ կարգավորեն իրենց իրավական վիճակը։ Այս մասին ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագրում, որը վերաբերում է անօրինական ներգաղթյալների արտաքսման մասին օրենքին, գրում է ՏԱՍՍ-ը:

Ռուսաստանում ապօրինի ներգաղթյալների արտաքսման ռեժիմը կգործի 2025 թվականի փետրվարի 5-ից։ Այն կտարածվի այն օտարերկրացիների վրա, որոնք օրինական հիմքեր չունեն Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու համար։ Այս կատեգորիայի բոլոր քաղաքացիները ենթակա են լինելու վերահսկվող անձանց ռեգիստրում ընդգրկմանը՝ մինչև երկրից նրանց վտարումը կամ իրավական իրավիճակի կարգավորումը։
Մինչև ապրիլի 30-ը ՌԴ-ն լքելու պահանջը չի տարածվի այն օտարերկրացիների վրա, որոնք ցանկանում են օրինական կերպով մնալ և համապատասխանում են անհրաժեշտ պայմաններին:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի