Ներքին 4 տարի առաջ - 13:55 03-11-2021

Ադրբեջանցիների անօրինական տեղակայումները ՀՀ տարածքում գտնվող գյուղերի անմիջական հարևանությունից պետք է անպատճառ ավարտվի միայն ու միայն ադրբեջանցիների հետքաշումով․ Արման Թաթոյան

Մարդու իրավունքի պաշտպան Արման Թաթույանը այսօր ՝ նոյեմբերի 3-ին, կայացած մամուլի ասուլիսի ընթացքում խոսեց Ադրբեջանի հետ շփման բոլոր տարածքներում անվտանգության գոտու անհրաժեշտությանը վերաբերող մի քանի առանցքային հարցերի շուրջ։ Մասնավորպես, նշվեց, որ վերջին 1 տրվա ընթացքում ՀՀ սահմանամերձ շրջաններում իրենց կատարած շրջայցերի և մոնիթորինգի արդյունքները կներկայացվի զեկույցի տեսքով, որը հիմնված է բացառապես բաց աղբյուրների վրա։
Նա հատկապես ընդգծեց, որ ադրբեջանցիների անօրինական տեղակայումները ՀՀ տարածքում գտնվող գյուղերի անմիջական հարևանությունից պետք է անպատճառ ավարտվի միայն ու միայն ադրբեջանցիների հետքաշումով։ Ավելին, ունենք դեպքեր, որ դեռ Խորհրդային ժամանակներից մեզ պատկանող հողերի վրա ֆիզիկապես առկա է աբրբեջանական զինված ուժերի ներկայությունը։
Նա նաև ասաց, որ միջազգային ասպարեզում մեր մեծ ձեռքբերումներից էր նաև սույն թվականի սեպտեմբերի 27-ին Հաագայում կայացած Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի ընթացքում մեր առաջարկած բանաձևի ընդունունումը։ Այս բանաձևը հստակ ընդգծում է, որ անհրաժեշտ է բանակցություններ սկսել ապառազմականացված գոտի ստեղծելու ուղղությամբ։

Ճեպազրույցի ընթացքում ՄԻՊ Արման Թաթոյանը ներկայացրեց քարտեզը, որը մանրամասնորեն ցուցադրում է, թե որտեղ են տեղակայված ադրբեջանական դիրքերը, և որ մեր բնակչության մեծամասնությունը գտնվում է ադրբեջանցիների անմիջական նշանառության տակ։ Սա հայ քաղաքացու կյանքի և առողջության իրավունքի կոպիտ խախտում է։
Քարտեզում հատուկ մանրամասնությամբ նշված է նաև, թե որ տարածքներ են ներխուժել Ադրբեջանի ռազմական ուժերը դեռևս մայիսից էլ առաջ ընկած ժամանակահատվածում։
ՄԻՊ-ը առանձնակի շեշտեց, որ Գեղարքունիք և Սև լիճ նորխուժումից հետո բացահայտվել է ներխուժման նոր՝ 3-րդ դեպքը։ Այս անգամ նրանք ներխուժել են Ծավ գյուղ։
Իսկ ինչ վերաբերում է ճանապարհներին տեղակայված ադրբեջանական ուժերին, Թաթոյանը նշեց, որ դա նույնպես պետք է մտցվի առաջնային լուծում պահանջող հարցերի ցանկ։


Արման Թաթոյանը ընդգծված դեմ արտահայտվեց այն իրողությանը, որ մենք պետք է այլընտրանքային ճանապարհներ կառուցենք, որովհետև եթե ադրբեջանցիները մի օր էլ գան, ասեն այս կամ այն գյուղն է մերը, մենք ստիպված ենք լինելու նաև այլընտրանքայն գյուղ կառուցել։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը

Ձեզ գուցե հետաքրքրի