Արտաքին 1 տարի առաջ - 14:41 08-02-2025

ՌԴ-ում ապօրինի ներգաղթյալները կարող են խուսափել արտաքսումից

Ռուսաստանում ապօրինի գտնվող ներգաղթյալները պետք է մինչև ապրիլի 30-ը դիմեն ոստիկանություն կամ «Սախարովո» միգրացիոն կենտրոն, որպեսզի օրինականացնեն իրենց գտնվելը երկրում և խուսափեն արտաքսումից: Այդ մասին հայտնել են Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունից:

«Ռուսաստանում 2025 թվականի հունվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ գործում է ՌԴ նախագահի թիվ 1126 հրամանագիրը, որով հնարավոր է առանց արտաքսման և մուտքի արգելքի ռիսկի օրինական դարձնել ձեր գտնվելը Ռուսաստանում»,- հայտնել են գերատեսչությունից:

ՌԴ ՆԳՆ-ից հստակեցրել են, որ այդ հրամանագիրը վերաբերում է այն օտարերկրացիներին, որոնք ավելի քան 3 ամիս գտնվում են Ռուսաստանում առանց արտոնագրի կամ աշխատանքի թույլտվության, ժամկետանց և չվճարված արտոնագրով, ինչպես նաև չունեն ժամանակավոր բնակության կամ կացության թույլտվություն:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին