Արտաքին 2 տարի առաջ - 18:30 26-12-2023

Բաքվի հերթական պահանջը. Ադրբեջանի մեջլիսը ՀՀ ադրբեջանցիների վերադարձի մասին հայտարարություն է ընդունել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Արցախի Հանրապետության լիակատար զավթումից հետո Ադրբեջանի պահանջներն ու հավակնությունները ոչ միայն չեն ավարտվել, այլ նաև ուղղվել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։

Գաղտնիք չէ, որ տևական ժամանակ է ինչ Հայաստանի Հանրապետության ողջ՝ 29800 կմ2 տարածքն Ադրբեջանում պետական մակարդակով անվանում են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան», ինչպես նաև հայեցակարգեր են մշակվում՝ ՀՀ տարածքում ավելի քան 300 հազար ադրբեջանցիների բնակեցնելու նպատակով, ովքեր ինչ-որ ժամանակ բնակվել են այստեղ։ Այս մասին խոսել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ պնդելով, որ եթե ՀՀ-ն ցանկանում է, որ Արցախի բնակչությունը վերադառնալու հնարավորություն ունենա, ապա պետք է համաձայնվի, որ ադրբեջանցիներն էլ վերադառնան ՀՀ։

Այսօր արդեն Ադրբեջանի մեջլիսում ընդունվել է «Արևմտյան Ադրբեջան»-ի համայնքի ներկայացուցիչների հայտարարությունը։ Հայտարարությունն ընթերցել է «Արևմտյան Ադրբեջան»-ի համայնքի վարչության նախագահ, պատգամավոր Ազիզ Ալեքբերլին, իսկ հայտարարության տեքստը պատրաստել են «Արևմտյան Ադրբեջան»-ը ներկայացնող 24 պատգամավորներ։

Փաստաթղթում նշվում է, որ «իրենց պատմական հողեր արևմտյան ադրբեջանցիների վերադարձի ապահովումը վստահության ամրապնդման միջոցներից է»։

Հայտարարության մեջ շեշտվել է, որ ««Արևմտյան Ադրբեջան»-ը ներկայիս Հայաստանի տարածքում ադրբեջանցիների կոմպակտ բնակության աշխարհագրական տարածք է»։ «Արևմտյան ադրբեջանցիները բազմիցս տեղահանվել և արտաքսվել են հայրենի հողերից, շատերը դաժանաբար սպանվել են։ 18-րդ դարում սկսված տեղահանությունն իրականացվել է երեք փուլով՝ 1905-1920, 1948-1953 և 1988-1992 թվականներին»,- ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանի մեջլիսի հայտարարության մեջ նաև ուշադրություն է հրավիրվել այն բանին, որ , լինելով հաղթանակած երկիր, «Ադրբեջանը շարունակում է ջանքեր գործադրել Հայաստանի հետ խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»։


Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են