Արտաքին 2 տարի առաջ - 13:00 21-11-2023

Ադրբեջանի մեջլիսը դատապարտել է ԱՄՆ Սենատի ընդունած «Հայերի պաշտպանության ակտը»

Ադրբեջանի Միլլի մեջլիսը հատուկ հայտարարություն է ընդունել, որով դատապարտել է ԱՄՆ Սենատի ընդունած «Հայերի պաշտպանության ակտը»։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Minval լրատվական գործակալությունը։

Ադրբեջանցի պատգամավորները պնդել են, թե, իբր փաստաթուղթը «լուրջ հարված է հասցնում» Բաքվի և Վաշինգտոնի միջև հարաբերություններին։

«Միլլի Մեջլիսը վճռականորեն մերժում է ԱՄՆ Սենատում Ադրբեջանի դեմ ընդունված ակտը և այն համարում է լուրջ հարված երկու երկրների հարաբերություններին։ Սա լուրջ խոչընդոտ է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերի համար»,- նշվում է Ադրբեջանի մեջլիսի կողմից այսօր ընդունված հայտարարությունում։

Միևնույն ժամանակ Ադրբեջանի մեջլիսի պատգամավորները ԱՄՆ Սենատի ընդունած ակտը «երկակի ստանդարտների և ընտրովի մոտեցման վառ օրինակ» են որակել և նշել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում միջնորդի դեր ստանձնած Վաշինգտոնի այդ գործողությունները «հանգեցրել են հեղինակության կորստի»։

Ադրբեջանի մեջլիսը քննադատել է ընդհանուր առմամբ ամերիկյան դիվանագիտությունը և պնդել, թե «ԱՄՆ արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին լիակատար ձախողվել է»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին ԱՄՆ Սենատն ընդունել է բանաձև, որով առաջարկվում է ԱՄՆ նախագահին երկու տարով արգելել 1992 թվականի «Արտաքին գործառույթների, արտահանման ֆինանսավորման և հարակից ծրագրերի հատկացումների մասին» օրենքի («Ազատության աջակցության ակտի») 907 ենթաբաժինը շրջանցելու իրավունքից՝ կապված Ադրբեջանին տրամադրվող օգնության հետ:

1992 թվականին ԱՄՆ օրենսդիրների ընդունած «Ազատության աջակցության ակտի» 907 ենթաբաժինը սահմանել է, որ Վաշինգտոնը չի կարող Ադրբեջանին օգնություն տրամադրել, սակայն հետագա տարիներին օրենսդիրները լրամշակել են 907 ենթաբաժինը և նախագահներին թույլատրել են հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով ռազմական օժանդակություն տրամադրել Ադրբեջանին:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են