Ներքին 2 տարի առաջ - 19:26 02-11-2023

Ճապոնիայի դեսպանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Խարբերդի մասնագիտացված մանկատան պայմանների բարեկարգման աշխատանքներին ծանոթանալու նպատակով հաստատություն են այցելել Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը, նախարարության գլխավոր քարտուղար Սամվել Մուրադյանը, «Ձեզ համար» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Բալասանյանն և այլ պաշտոնատար անձինք։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Նախարարության ներգրավմամբ՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և «Քեզ համար» հասարակական բարեգործական կազմակերպության միջև նախկինում ստորագրված դրամաշնորհային ծրագրի շրջանակում նախատեսվածին համապատասխան բարելավվել են հաստատության պայմանները, ձեռք է բերվել անհրաժեշտ գույք՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կարողությունների զարգացման, հարմարավետ ֆիզիկական միջավայր ստեղծելու նպատակով։

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին նշել է, որ համատեղ իրականացված ծրագիրը ևս մեկ խթան է հաստատության սաների սոցիալական բարեկեցության ապահովման, ինչպես նաև կրթության իրավունքի լիարժեք իրացման համար։ Նոր պայմաններն ու հնարավորությունները կնպաստեն երեխաների ինքնազարգացմանն ու կյանքի որակի բարելավմանը։

«Ձեզ համար» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Բալասանյանի խոսքով Ճապոնիայի կառավարության կողմից տրված աջակցության միջոցով վերանորոգվել են հաստատության խմբասենյակները, կահավորվել անհրաժեշտ գույքով, որն իր հերթին հնարավություն կտա զարգացնել երեխաների կարողությունները, զբաղվել ինքնագործունեությամբ, լիարժեք օգտագործել իրենց ներուժը։

Հյուրերը շրջայց են կատարել հաստատությունում, ծանոթացել համատեղ ջանքերով իրականացված աշխատանքների արդյունքին, երեխաներին մատուցվող ծառայություններին։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին