Ներքին 2 տարի առաջ - 18:13 05-04-2024

Անվանի բարերար Տիգրան Իզմիրլյանի որդին այցելել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ուղեկցությամբ՝ անվանի բարերար Տիգրան Իզմիրլյանի որդին՝ Սարգիս Իզմիրլյանն այսօր այցելել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն՝ ծանոթանալու խնամքի կենտրոնում իրականացված վերանորոգման աշխատանքներին և տրամադրվող ծառայություններին։

Նախարար Նարեկ Մկրտչյանի, նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի, «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանի, «Արաբկիր» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանի ուղեկցությամբ՝ հյուրերը շրջել են հաստատությունում, ծանոթացել իրականացված աշխատանքներին:

Նախարար Մկրտչյանը ներկայացրել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում սահմանված առաջնահերթությունները, մասնավորապես՝ շեշտելով խնամքի հաստատության սաներին տրամադրվող ծառայությունների շարունակական բարելավման կարևորությունը։ Այս համատեքստում քննարկվել են «Իզմիրլյան» հիմնադրամի հետ հետագա համագործակցության ուղղությունները՝ ընդգծելով երեխաների լավագույն շահի ապահովման ուղղությամբ համատեղ ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը։

Արա Բաբլոյանը ներկայացրել է բուժհաստատության նախաձեռնությամբ իրականացվելիք պիլոտային ծրագրի մանրամասները, որի շրջանակում բժշկական կենտրոնի բժիշկներն (ֆիզիոթերապեվտ, հոգեբան, բժիշկ-վերականգնողաբան) անհրաժեշտ մասնագիտական ծառայություններ կտրամադրեն և համապատասխան աշխատանքներ կտանեն մանկատան շուրջ 30 երեխայի հետ՝ նպաստելով վերջիններիս լիարժեք սոցիալականացմանը։

«Իզմիրլյան» հիմնադրամի և «Սորս» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամի միջոցով վերանորոգվել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան 5 մասնագիտական սենյակ․ բարեկարգվել ու կահավորվել է նաև ֆիզիոթերապիայի համար նախատեսված տարածքը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին