Ներքին 3 տարի առաջ - 18:47 21-06-2023

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանն այցելել է Սյունիքի մարզ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից:

Պարոն Ֆուկուշիման առաջին անգամ է այցելում Սյունիք, և մարզպետը ողջունել ու շնորհակալություն է հայտնել այցի համար։

Նշելով, որ ՀՀ-ն կարևոր գործընկեր է Ճապոնիայի համար՝ դեսպանը փաստել է, որ միևնույն ժամանակ հայ-ճապոնական գործընկերությունը տարբեր ոլորտներում շատ զարգացած չէ, ու ինքը շահագրռված է աշխատել այդ կապերի ընդլայնման ուղղությամբ։ Նա հատկապես կարևորել է տնտեսական կապերի զարգացումը, մշակույթի ոլորտում, երիտասարդության շրջանում փոխանակման ծրագրերը, ինչպես նաև ճապոնացի զբոսաշրջիկներին Հայաստանի ներուժը ներկայացնելը։

Ռոբերտ Ղուկասյանը նշել է, որ մարզային իշխանությունն իր հերթին ամեն ինչ կանի այդ գործընկերությունը մարզային մակարդակում խորացնելու համար։

Մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նաև Ճապոնիայի դեսպանատան կողմից Սյունիքում իրականացված ծրագրերի համար՝ նշելով, որ դրանք միշտ բարձր որակով են իրականացվում։ Խոսվել է, մասնավորապես, ՀԱԱ համալսարանի Սիսիանի մասնաճյուղին աջակցության, մարզի առողջապահական հիմնարկներին տրամադրված շտապօգնության մեքենաների, ՆՈՒՀ-երում տեղադրված արևային էներգիայի վահանակների ու այլ ծրագրերի մասին։

Բարձրաստիճան դիվանագետին հետաքրքրում էր նաև Սյունիքի սահմաններին տիրող ու մարզի բնակչության անվտանգային վիճակը, որը ևս Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրել է հյուրին։

«Ամենակարևորն այն է, որ մարդիկ ամուր կանգնած են ու ապրում են իրենց հողում, իսկ Ձեր այցն այս օրերին ևս մեկ կարևոր ազդակ է մեր բնակիչների համար, և ճապոնական կողմի իրականացրած ծրագրերը նշանակում են, որ Սյունիքը շարունակում է զարգանալ»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը