Ներքին 4 տարի առաջ - 15:08 24-02-2022

Շիրակի մարզ է այցելել Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին փետրվարի 24-ին Ճանաչողական այցով եղել է Շիրակի մարզում։

Ողջունելով դեսպանին՝ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը նշել է, որ կարևորում է ապակենտրոնացված համագործակցությունը։ «Վերջին 3 տարիներին հայ-ճապոնական բարեկամության սերտացումը եղել է իմ գործունեության առանցքային ուղղություններից։ ԱԺ պատգամավոր եղած ժամանակ հանդիսացել եմ հայ-ճապոնական բարեկամական խմբի անդամ, նոր գումարման ԱԺ-ում էլ՝ խմբի ղեկավար էի նշանակվել։ Լիահույս եմ՝ Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակվելուց հետո էլ՝ արդեն գործադիրում, կկարողանամ նպաստել հայ-ճապոնական բարեկամության սերտացմանը։ Մենք պատրաստ ենք համագործակցության և ամեն ինչ կանենք փոխգործակցության ամրապնդման համար», նշել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

Ֆուկուշիմա Մասանորին շնորհակալություն է հայտնել մարզպետին անմիջական ու ջերմ ընդունելության համար և նշել, որ ուրախությամբ է այցելել Շիրակ․ «Առաջին անգամ եմ Գյումրիում, շատ ուրախ եմ Ձեզ հետ հանդիպման համար և ինքս էլ կարևորում եմ ապակենտրոնացված համագործակցությունը, ուրախալի է տեսնել ձեր պատրաստակամությունը ևս։ Կարծում եմ՝ մինչ այժմ իրականացված ծրագրերին համատեղ ջանքերով նոր զարկ կտանք ու նոր գործնական ձեռնարկներ կլինեն»։

Շիրակի մարզպետը կարևորել է տնտեսական կապերի խորացումը, ինչպես նաև հայ և ճապոնացի կանանց հարաբերությունների սերտացումը։

Կողմերն անդրադարձել են նաև մշակույթի, երիտասարդության և սպորտի բնագավառներում համագործակցության խորացմանը:

Այցի շրջանակներում դեսպանը հանդիպում է ունեցել նաև Գյումրու քաղաքապետի հետ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը