Ներքին 3 տարի առաջ - 15:03 07-12-2022

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանն այցելել է Սպիտակի բժշկական կենտրոն

Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի ուղեկցությամբ այցելել է Սպիտակի բժշկական կենտրոն:

Այս մասին հայտնում են ԲԿ-ից՝ հիշեցնելով, որ ամիսներ առաջ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին վթարի էին ենթարկվել Ճապոնիայի քաղաքացիներ, ովքեր տեղափոխվել էին Սպիտակի բժշկական կենտրոն ու բարեհաջող վիրահատվել:

Բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանի եւ Լոռու մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լուսինե Վարդանյանի ուղեկցությամբ դեսպանը շրջել է հիվանդանոցում, ծանոթացել պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, հանդիպել նաեւ իրենց քաղաքացիներին վթարից հետո վիրահատած բուժանձնակազմին:

Դեսպան Ֆուկուսիմա Մասանորին, ի դեմս տնօրենի, ջերմ ընդունելության ու բնակչությանը մատուցվող որակյալ ծառայությունների համար շնորհակալություն է հայտնել բժշկական կենտրոնի անձնակազմին՝ խոստանալով, որ սա առաջին, բայց ոչ վերջին այցը կլինի հարազատ դարձած բժշկական կենտրոն:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը