Արտաքին 3 տարի առաջ - 16:00 10-05-2023

Պուտինը Վրաստանի քաղաքացիների համար չեղարկել է վիզային ռեժիմը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով Վրաստանի քաղաքացիների համար չեղարկվել է վիզային ռեժիմը։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, որոշումն ուժի մեջ կմտնի մայիսի 15-ից։

Հաղորդվում է, որ որոշումը չի վերաբերում Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային գործունեություն իրականացնելու, կամ կրթություն ստանալու նպատակով կամ 90 օրից ավելի ժամկետով ժամանող քաղաքացիներին։ Վերջիններիցս Ռուսաստան մուտք գործելու համար վիզան նախկինի պես կպահանջվի։

Ռուսաստանի նախագահը միևնույն ժամանակ չեղարկել է ռուսական ավիաընկերությունների թռիչքների և դեպի Վրաստան տուրերի վաճառքի արգելքը, որը գործում էր դեռևս 2019 թվականից։

Նշենք, որ Վրաստանի հետ վիզային ռեժիմը Ռուսաստանի իշխանությունների որոշմամբ մտցվել է 2000թվականին։ Միևնույն ժամանակ Վրաստանը 2012 թվականից չեղարկել է վիզային ռեժիմը Ռուսաստանի քաղաքացիների համար։ Վրաստանի օրենսդրության համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացիները կարող են Վրաստան այցելել առանց վիզաների և մնալ հանրապետությունում մինչև մեկ տարի։

Երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունները խզվել են 2008 թվականին Թբիլիսիի կողմից՝ Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումից հետո։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ