Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 15:34 11-10-2022

Վրաստանի խորհրդարանում առաջարկել են Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ վիզային ռեժիմ սահմանել


Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Լելո» խմբակցության պատգամավորներ Աննա Նացվլիշվիլին, Դավիթ Ուսուպաշվիլին, Շալվա Շավգուլիձեն և Սալոմե Սամադաշվիլին օրենքի նախագիծ են մշակել, որով նախատեսվում է Ռուսաստանի քաղաքացիների համար Վրաստան մուտքի վիզային ռեժիմ սահմանել։ Այս մասին տեղեկացնում է վրացական «Грузия Online» լրատվական գործակալությունը։

Օրինագծի հեղինակները իրենց նախաձեռնությունը հիմնավորում են այն հանգամանքով, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները գործող իրավակարգավորմամբ իրավունք ունեն առանց վիզայի մուտք գործել Վրաստանի տարածք և 1 տարի երկրում մնալ։ Նրանց համոզմամբ՝ այս մոտեցումը և այցելուների թվի կտրուկ աճը երկրի համար սպառնալիքներ են պարունակում և հետևաբար անհրաժեշտ է խստացնել կանոնները։

Միևնույն ժամանակ փոփոխությունները նախատեսում են բացառիկ դեպքեր այն անձանց համար, ովքեր հատուկ կապեր ունեն Վրաստանի հետ։ Բացի այդ օրինագիծ շրջանակներում Վրաստանի քաղաքացիություն չունեցող անձինք դեռևս կկարողանան մուտք գործել երկիր, եթե նրանք Վրաստանի քաղաքացի հանդիսացող անձանց ընտանիքի անդամներ են, կամ ազգակցական կապեր ունեն վերջիններիս հետ:

Օրինագծով առաջարկվում է նաև, որ նախքան Վրաստան մուտք գործելը, Ռուսաստանի Դաշնության քաղաքացին պետք է գրավոր հաստատի, որ ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Աբխազիան և Հարավային Օսեթիան օկուպացնելու փաստը։

«Այս դրույթը կդառնա կարևոր զտիչ՝ կանխելու այն անձանց մուտքը Վրաստան, որոնց համար խնդրահարույց է ճանաչել իրենց երկիրը որպես ռազմական օկուպացիա իրականացնող ագրեսոր պետություն և հարգանք ցուցաբերել Վրաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ»,- հայտնել են օրինագծի հեղինակները։

Բացի այդ պատգամավորները առաջարկում են նաև արգելել այն քաղաքացիների մուտքը Վրաստամ, որոնց իրերը կամ տրանսպորտային միջոցները ցույց են տալիս «ոչ խաղաղ խորհրդանիշներ»՝մասնավորապես լատիներեն Z և V տառերի գրաֆիկական պատկեր։ Նրանց պնդմամբ՝ այդ նշանները «դառնում են ռուսական ագրեսիայի խորհրդանիշներ»։

Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար Ռուսաստանում հայտարարված մասնակի մոբիլիզացիայի մեկնարկից հետո՝ սեպտեմբերի 21-ից սեպտեմբերի 26-ը ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության 53136 քաղաքացի է մուտք գործել Վրաստան, իսկ 34990-ը՝ հեռացել։

Վրաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ նպատակահարմար չեն գտնում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար վիզային ռեժիմի կիրառումը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան