Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:10 26-10-2022

Ալավերդիում ՔՊ-ն բոյկոտում է ավագանու նիստերը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում Ալավերդի խոշորացված համայնքում կրած պարտությունից հետո ՔՊ-ն որոշել է բոյկոտել՝ չմասնակցել ավագանու նիստերին։ Այստեղ քաղաքապետ է դարձել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանը։ Ամենուր արդյունավետ կառավարումից ու պատասխանատվությունից խոսող ՔՊ-ն որոշել է բոյկոտով տապալել ավագանու նիստերն ու քաղաքի կառավարումը, միայն այն պատճառով, որ ՔՊ-ական Արեն Մկրտչյանը չդարձավ համայնքապետ։

Համայնքի նորընտիր ղեկավար Արկադի Թամազյանը մեզ ասաց՝ ավագանու նիստերը կայանում են, քվորումի խնդիր չունեն, քանի որ իրենք ունեն 13+1 մանդատ (մեկը ՀԱԿ-ինն է), իսկ ՔՊ-ն 13 մանդատ ունի, եւ նրանց չներկայանալով, միեւնույն է, նիստերի բնականոն աշխատանքը չի խաթարվում։

«Դեռեւս 2 նիստ է եղել, երկուսին էլ չեն ներկայացել։ Բայց էդ երկու նիստն անցել է բնականոն ձեւով»,- ասաց նա։ Նրա խոսքով, եթե 14 անդամն էլ ներկա լինի նիստին, խնդիր չի լինի, խնդիր կառաջանա, եթե նրանց 14 անդամից որեւէ մեկը բացակայի։ ՔՊ-ի հույսն էլ, հավանաբար, դա է, որ կկարողանան գոնե 1 անդամի «իրենցով անել» ու տապալել քաղաքի կառավարումը։ Իսկ ՔՊ-ականների հետ փորձե՞լ եք խոսել, թե ինչու չեն ներկայանում նիստերին։ Թամազյանն ասաց․ «Մենք հրապարակային ասել ենք՝ պատրաստ ենք աշխատել ի շահ համայնքի․ ուրիշ ոչ մի բան էս պահին չեմ կարող ասել։ Կարող է հետո ներկայանում են՝ նորմալ անցնում է, սպասենք հաջորդ նիստին՝ ամսի 31-ին է լինելու, պարզ կլինի էդ ժամանակ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

17:13 Մայրը շատ ուշադիր ծնող է, միայնակ ու տանջանքով է մեծացրել երեխաներին. ընտանիքը Գյումրիից է. ինչ են պատմում անչափահաս քույրերի ընտանիքի մասին
18:00 Ընտանիքը Գյումրիից է. Վանաձորում վարձով էին ապրում. մայրը միայնակ ու մեծ դժվարությամբ է մեծացրել երեխաներին. նոր մանրամասներ՝ 2 քույրերի առեղծվածային դեպքից
19:30 Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից
14:50 Թռնում եմ, որ մոռանամ՝ Նիկոլը ևս 5 տարի վարչապետ է լինելու. Էվելինա Խանոյան
20:42 Քյարթու տղա չեմ սիրում. ինչու է Էլեն Սաֆարյանը ստիպել նշանածին վաճառել իր Niva-ն
18:59 Բաքվում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
20:00 Միլիարդների շրջանառություն, 90 մլն-ի տույժ և «անձեռնմխելի» կարգավիճակ. մի ՀԿ-ի պատմություն
20:35 Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի
17:02 Մտածում էի՝ գուցե գետը չեն ընկել, շներից վախեցել, թաքնվել են ինչ-որ տեղ. կորած քույրերի մորաքույրն առաջ է քաշում իր վարկածը
16:00 Ընդդիմության պայքարի 3 ուղիները՝ ՍԴ, փողոց, ԱԺ