Ուղիղ եթեր
Ներքին 58 րոպե առաջ - 21:20 16-10-2026

Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 12։20-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում, Շիրակամուտ բնակավայրի վարչական տարածքում, բախվել են Լոռու մարզի բնակիչներ 20-ամյա Վաչիկ Գ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 59-ամյա Արտակ Ղ․-ի վարած «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները, Արտակ Ղ․-ի ուղևոր Նարինե Հ․-ն, Վաչիկ Գ․-ի ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ 47-ամյա Քրիստինե Մ․-ն և 17-ամյա Լ․ Գ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: