Նախօրեին Ռուսաստանի Դաշնության կողմից մուտքի արգելք ստացած՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի ամուսինը 2025 թվականից դադարել է լինել հայտարարատու։
Պատճառը դեռևս անհայտ է, իսկ հետևանքն այն է, որ պաշտոնատար անձի ընտանիքի անդամի եկամուտները դառնում են անվերահսկելի։
Հավելենք, որ Լուսինե Բադալյանի ամուսնու` Վահագն Գևորգյանի եկամուտները հեղափոխությունից հետո անշեղորեն աճել են` 2021 թվական` 7.2 միլիոն դրամ, 2022 թվական` 8.4 միլիոն դրամ, 2023 թվական`10.0 միլիոն դրամ, 2024 թվական` 49.1 միլիոն դրամ։
Նշենք նաև, որ Վահագն Գևորգյանի եկամուտների աղբյուր է հանդիսացել նաև «Միտոյան» ՍՊԸ֊ն, որը շարունակ օգնություններ է ստանում Երևանի քաղաքապետից։
Վերջինը օրերս էր և կազմում էր 6.7 միլիոն դրամ։