Արտաքին 29 րոպե առաջ - 18:24 15-10-2026

Թուրքիայի պատվիրակությունը լքել է դահլիճը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ընթացող Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների խորհրդակցության (CICA) 7-րդ գագաթնաժողովի ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը լքել է դահլիճը, հենց որ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը բարձրացել է ամբիոն՝ ելույթ ունենալու:

Դահլիճը լքել են նաև Իրանի, Քուվեյթի և Պակիստանի պատվիրակությունները: Կատարի, ԱՄԷ-ի և Բահրեյնի պատվիրակությունները մնացել են դահլիճում և լսել են ելույթը:

Ընդհանուր առմամբ դահլիճը լքել է 10 երկրի պատվիրակություն:

Նշվում է նաև, որ Հերցոգը Ադրբեջան է մեկնել «Azerbaijan Airlines» ավիաընկերության ինքնաթիռով, որը թռիչքի ընթացքում օգտվել է Թուրքիայի օդային տարածքից, թեև այն փակ է իսրայելական ինքնաթիռների համար: Այս մասին վկայում են Ադրբեջանում վայրէջք կատարած ինքնաթիռի տեսագրությունները և FlightRadar24-ի տվյալները:

Հերցոգը հրաժարվել է մեկնաբանել օդային տարածքի օգտագործման հարցը:

Ermenihaber

Ձեզ գուցե հետաքրքրի