Արտաքին 4 տարի առաջ - 17:56 21-05-2022

Բանգկոկում 5 երկրների ներկայացուցիչները լքել են ԱԽՏՀ գագաթնաժողովը ՌԴ նախարարի ելույթի ժամանակ

ԱՄՆ-ի, Կանադայի, Նոր Զելանդիայի, Ճապոնիայի և Ավստրալիայի ներկայացուցիչները լքել են Առևտրի նախարարների հանդիպումը Բանգկոկում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովում ՌԴ էկոնոմիկայի զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի ելույթի ժամանակ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Թաիլանդի ԱԳՆ-ն հաստատել է այս տեղեկատվությունը։

Անանուն դիվանագետն ասել է, որ հինգ երկրների ներկայացուցիչները լքել են հանդիպումը՝ ի նշան բողոքի «Ուկրաինա Ռուսաստանի անօրինական ագրեսիվ պատերազմի և ԱԽՏՀ տարածաշրջանում դրա տնտեսական հետևանքների»:

Մեկ այլ դիվանագետ ասել է, որ հինգ երկրները, որոնք կազմակերպել են բողոքի ակցիա, ցանկացել են «պատերազմի վերաբերյալ ավելի վճռական ձևակերպումներ» ներառել ԱԽՏՀ եզրափակիչ հայտարարության մեջ, որը հրապարակելու են մայիսի 22-ին:

Թաիլանդի պաշտոնյայի խոսքով, հինգ երկրների պատվիրակությունները վերադարձել են հանդիպման այն բանից հետո, երբ Ռեշետնիկովն ավարտել է իր ելույթը։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
09:19 Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման