Ներքին 3 տարի առաջ - 23:50 05-08-2023

Ցավոտ ապտակ․ Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ մարդիկ լքել են մարզադաշտը

Այսօր Գյումրիում տեղի է ունեցել Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման արարողությունը, որին երջանիկ դեմքերով ներկա է եղել նաև Հայաստանի ղեկավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա կինը՝ Աննա Հակոբյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, խաղերի կազմկոմիտեի ղեկավար, անկախ ընդդիմադիր պատգամավոր Իշխան Զաքարյանը։

Բացման արարողությունը, որը բավականին շքեղ ու լավ կազմակերպված է եղել, ելույթ է ունեցել նաև Նիկոլ Փաշինյանը։

Ինչպես երևում է Oragir.News-ի տեսանյութում, մարզադաշտում տեղի ունեցող միջոցառմանը ներկա սովորական քաղաքացիները, ի նշան բողոքի, Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ սկսել են մասսայաբար լքել միջոցառումը։ Իսկ վարչապետի ելույթի ավարտին ծափեր գրեթե չեն հնչել։

Ինչպես և նախկին նման դեպքերի ժամանակ, իշխանության առաջին դեմքը չի շփոթվել, այլ այնպիսի կեցվածք է ընդունել, որ կարծես թե անձրև է գալիս։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին