Ներքին 1 ժամ առաջ - 09:40 24-10-2026

23 տարեկան բաժնետիրոջը քննադատում են, 17 տարեկանին` ոչ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները ԱԺ-ում հաճախ են հիշում, որ Լևոն Քոչարյանը 23 տարեկանում դարձել է «Նաիրի ինշուրանսի» բաժնետեր։

Նույն իրավիճակը` 6 տարվա բացասական տարբերությամբ առկա է մեկ այլ տնտեսական մագնատի` Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պարագայում։

Ապօրինի ծագման գույքի որոնումներով զբաղվող Աննա Վարդապետյանին պետք է որ հետաքրքրեր, թե ինչպե՞ս 17 տարեկան անչափահաս տղան ստեղծեց խոշորագույն շինարարական բնույթի ընկերությունը` «Գոր մետալ» ՍՊԸ-ն։



Բայց ընտրովի արդարադատությունը Հայաստանի Հանրապետությունում արդեն աքսիոմատիկ իրականություն է, և այդ հարցը ոչ ոքի չի հետաքրքրում։