Ուղիղ եթեր
Ներքին 40 րոպե առաջ - 22:08 16-10-2026

Գյումրիում ՀԷՑ-ի էլեկտրիկը 10 հազար վոլտ լարման հոսանքահարումից մահացել է

Oragir.News-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 15-ին Գյումրիում ողբերգական դեպք է տեղի ունեցել։

Արագած թաղամասում՝ Բուլվարայինում, ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղի աշխատակիցը՝ Կ. Ա.-ն, հոսանքահարվել և մահացել է դեպքի վայրում։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ էլեկտրիկը հոսանքահարվել է 10 հազար վոլտ լարման հոսանքից։

Աղբյուրի տեղեկություններով՝ աշխատակիցը սկսել է աշխատանքը՝ կարծելով, թե հոսանքն անջատված է։