Մամուլ 2 ժամ առաջ - 08:08 17-10-2026

ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական նախկին պատգամավորները, որոնք այս գումարման Ազգային ժողովի պատգամավորներ չդարձան, դուրս մնացին անցողիկ տեղերից, բառի բուն իմաստով՝ անտերության են մատնվել, բացառությամբ` մեկ-երկուսի։ Նրանք նոր զբաղմունք չունեն, սպասողական վիճակում են, հույս ունեն, որ Նիկոլ Փաշինյանը կհիշի իրենց մասին եւ մի տեղ կտեղավորի:

Մեր աղբյուրի խոսքով, Փաշինյանն էլ չի շտապում` նոր փորձությունների է ենթարկելու նրանց, ստուգելու է հավատարմության աստիճանն ու ծառայելու եռանդը, հետո նոր միայն երդվյալ նիկոլականներին գործի կտեղավորի։ Իսկ ովքեր ինչ-որ աշխատանք են գտել, բացառապես անձնական կապերով են դրան հասել։

Ջուլիետա Ազարյանը Տիգրան Ավինյանի խոսնակ է նշանակվել, Էմմա Պալյանը՝ Ալեն Սիմոնյանի օգնական եւ այնքան էր ոգեւորվել, որ մի հիացական դիֆերամբ ձոնել նոր շեֆին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը