Մամուլ 3 ժամ առաջ - 07:32 17-10-2026

Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Դեկտեմբերին տեղի է ունենալու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ժողովը, որի ժամանակ ՀՖՖ նոր նախագահ եւ գործադիր կոմիտե են ընտրվելու: Ֆուտբոլային եւ ֆան ակումբները դեմ են գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանի վերընտրվելուն, անգամ «Նոա» ֆուտբոլային ակումբն իր մարզադաշտի բացմանը չէր հրավիրել նրան, մինչդեռ ներկա էին մի շարք ՔՊ-ական պատգամավորներ։ Մելիքբեկյանը հուլիսին ասել էր, որ չի դիտարկում կրկին առաջադրվելու հարցը:

Մենք գրել էինք, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում իշխանությունը դիտարկում է Դենիս Ջորկաեֆի` հայտնի ֆուտբոլիստի եղբոր թեկնածությունը: Սակայն կան մարդիկ, որ չեն հրաժարվել այդ յուղոտ պաշտոնը զբաղեցնելու մտքից: Մելիքբեկյան-Նիկողոսյան զույգն էլ է փորձում պահպանել ՀՖՖ-ի կառավարման լծակները, մասնավորապես` Մելիքբեկյանի խորհրդական, Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի միջոցով։ Չնայած ֆուտզալը ֆուտբոլի հետ կապ չունի:

Մենք Նազարեթյանին հարցրինք` հավակնո՞ւմ եք ՀՖՖ նախագահի պաշտոնին, ասաց․ «Այս պահին ասելիք չունեմ, երբ կունենամ, կարձագանքեմ»։ Բայց նման հավակնություն ունե՞ք, Նազարեթյանը պատասխանեց․ «Հետո կխոսենք»։

Մեր տեղեկություններով, նա պատրաստվում է առաջիկայում հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ եւ «դաբրո» ստանալ: Ֆանատների FAF ակումբը դեմ է նաեւ Նազարեթյանի թեկնածությանը: Ակումբի հիմնադիր Սերգեյ Ջանջոյանն ասաց․ «Մարդ, որը Մելիքբեկյանի ամբողջ գործունեությունը կիսել է, մարդ, որը ֆուտբոլի հետ ընդհանրապես կապ չունի, չպետք է ղեկավարի ՀՖՖ-ն։ Ոչ մի դեպքում չի կարելի գնալ արկածախնդրության եւ նրան առաջադրել, մենք միանշանակ դեմ ենք լինելու»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը