Մամուլ 2 ժամ առաջ - 07:56 17-10-2026

Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները օրերն են հաշվում․ «Փաստ».

«Փաստ» թերթը գրում է. «Գորիսում սպասվող ընտրություններին ընդառաջ քաղաքական մթնոլորտը գնալով ավելի է շիկանում, իսկ նախընտրական տեղաշարժերը բացահայտում են կուլիսային լուրջ հակասություններ ու հաշվարկներ։ Իրավիճակի առանցքային ինտրիգը ծավալվում է Առուշ Առուշանյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխհարաբերությունների շուրջ։

Առուշանյանը, ըստ ամենայնի, արդեն հստակ գիտակցել է ՔՊ-ի հետ քաղաքական «սիրախաղերի» ու մերձեցման իրական գինը։ Եթե նախկինում նա Սյունիքում վայելում էր տեղի ընտրողների լայն զանգվածի անվերապահ աջակցությունը, ապա իշխող ուժի հետ ասոցացվելու պատճառով այսօր կանգնած է սեփական էլեկտորատի էական արտահոսքի փաստի առջև։

Ստեղծված իրավիճակում Առուշանյանն ընտրել է դիրքերը փրկելու միակ հնարավոր քայլը՝ քարոզարշավը կառուցելով ՔՊ-ից առավելագույնս տարանջատվելու վրա։ Նա բնակիչների հետ հանդիպումներին գնում է առանձին, իսկ նախընտրական ցուցակն այնպես է ձևավորել, որ իշխող կուսակցության ներկայությունն այնտեղ կրի սոսկ խորհրդանշական բնույթ։ Ցուցակի առաջին քառյակում ՔՊ-ից որևէ թեկնածու ընդգրկված չէ, իսկ առաջին 20-յակում և ենթադրաբար անցողիկ հատվածներում քպականների թիվը հասցված է նվազագույնի՝ հանրային ընկալման մեջ ուղղակի կապը չեզոքացնելու համար։

Այս ցուցադրական հեռավորությունը, սակայն, աննկատ չի մնացել ՔՊ տեղի կառույցների կողմից։ Տեղերում արդեն իսկ բավականին լարված մթնոլորտ է ձևավորվել, և ըստ շրջանառվող տեղեկությունների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տեղի ներկայացուցիչները «օրերն են հաշվում» մինչև ընտրությունների ավարտը։ Ակնհայտ է, որ քվեարկությունից հետո, անգամ քաղաքի համատեղ կառավարման սցենարի դեպքում, այս թաքնված հակամարտությունն արագորեն դուրս է գալու ջրի երես և ընդունելու է բավականին աղմկոտ ու բացահայտ բախումների երանգներ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը