Մամուլ 3 տարի առաջ - 08:11 10-11-2022

Ով է վարելու ՔՊ ժողովի նիստերը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Մենք գրել էինք, որ իշխող կուսակցությունն իր ղեկավար մարմինները որոշել է նմանեցնել ՀՀԿ ղեկավար մարմիններին: ՔՊ նորընտիր վարչության վերջին նիստում քննարկվել է կուսակցության ընդլայնված ղեկավար մարմնի` քաղաքական ժողովի կազմը, եւ որոշում է կայացվել մինչեւ տարեվերջ հրավիրել դրա առաջին նիստը:

Հիշեցնենք․ այս մարմինն իշխող կուսակցությունում նոր է ձեւավորվել՝ վերջին համագումարի ընթացքում։ Քաղաքական ժողովը կազմված է 70-ից ավելի կուսակցականից, դրանում ներգրավված են կառավարության ՔՊ-ական բոլոր ներկայացուցիչները, ԱԺ մշտական հանձնաժողովների ՔՊ-ական ղեկավարները, ինչպես նաեւ տարածքային խորհուրդների ղեկավար կազմերը։ Սա մոտավորապես նման է ՀՀԿ խորհրդին, որտեղ կուսակցական ակտիվն էր, որն ամիսը մեկ պարբերականությամբ նիստեր էր անցկացնում, ինչ-որ հարցեր քննարկում։ ՔՊ քաղաքական ժողովի նիստերը վարելու է կուսվարչության նախագահը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:15 Վանաձորում բախվել են «Լադա»-ն և «Lexus GX470»-ը․ վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտում