Արտաքին
Հրետակոծություն՝ Օդեսայում. զոհեր չկան
16:08 21-03-2022
Բրատչուկը պնդում է, որ գնդակոծությունն իրականացրել են ռուսական նավերը։
Պայմանավորվածություններ չկան. Պեսկովը՝ Պուտին-Զելենսկի հանդիպման մասին
15:32 21-03-2022
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հասկացրել է, որ դեռ վաղ է խոսել Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հնարավոր հանդիպման մասին:
ԵՄ-ն Ռուսաստանին մեղադրել է Մարիուպոլում ռազմական հանցագործությունների մեջ
15:02 21-03-2022
Ռուսաստանը գործում է պատերազմական կանոններից դուրս, հավելել է Բորելը:
Հրաժարվեք ռուսական էներգառեսուրսներից. Զելենսկին դիմել է Գերմանիայի քաղաքացիներին
14:47 21-03-2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր իր կոչը հղել է եվրոպական մեկ այլ երկրի՝ Գերմանիայի քաղաքացիներին։
Լատվիան կարգելի Ռուսաստանի նավերի մուտքն իր նավահանգիստներ
14:18 21-03-2022
Այս նախաձեռնությունն արդեն պատրաստվում է երկրի կառավարությունում, հաղորդել է Լատվիայի հաղորդակցության նախարարը:
Չինաստանում Boeing 737 ինքնաթիռի կործանման վայրում անտառային հրդեհ է բռնկվել
13:57 21-03-2022
Ինքնաթիռի կործանման պատճառն անհայտ է։ Flightradar-ի տվյալներով, ինքնաթիռն իրականացնում էր Կունմին-Գուանչժոու չվերթը։
Չինաստանում մարդատար ինքնաթիռ է կործանվել
13:41 21-03-2022
China Eastern Airlines ավիաընկերության Boeing 737 մարդատար օդանավը, որի մեջ եղել է 133 մարդ, վթարի է ենթարկվել ՉԺՀ-ի Գուանսի-Չժուան շրջանում:
Պայթյուններ Կիևի Պոդոլսկի շրջանում. Կլիչկո
13:35 21-03-2022
Կիևի պատմական կենտրոնում որոտած մի քանի պայթյունների հետևանքով տուժել են որոշ տներ և առևտրի կենտրոններից մեկը:
Զելենսկին, որպես Ռուսաստանի հետ բանակցությունների վայր, առաջարկել է Երուսաղեմը
13:12 21-03-2022
Խաղաղություն գտնելու համար, եթե դա հնարավոր է, սա ճիշտ քաղաք է, ասել է Ուկրաինայի նախագահը։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է մարտի 21-ի իրավիճակի մասին
12:58 21-03-2022
Ըստ Մեծ Բրիտանիայի ՊՆ-ի, Կիևը շարունակում է մնալ Ռուսաստանի գլխավոր ռազմական թիրախը և առաջիկա շաբաթների ընթացքում ռուսաստանցի զինվորականները առաջնահերթ կերպով փորձելու են շրջապատել քաղաքը:
Ֆրանսիան սառեցրել է ՌԴ Կենտրոնական բանկի 22 միլիարդ եվրոյի ակտիվները
12:12 21-03-2022
Նաև 150 միլիոն եվրո է առգրավվել ռուսաստանցի գործարարների մասնավոր հաշիվներից, մոտ 30 բնակարան և առանձնատուն՝ 539 միլիոն եվրո արժողությամբ և 150 միլիոն եվրո գնահատված արժեքով երկու զբոսանավ։
Ռուսաստանը երկարաձգել է Բելառուսի պետական վարկերի մարման ժամկետները
11:40 21-03-2022
Առաջարկվել է վճարումների մի մասի վերաբերյալ մեր երկրների համար փոխընդունելի առավել հարմարավետ ժամկետներ սահմանել՝ դրանց վճարումը հետաձգելով 5-6 տարով, ասել է Բելառուսի ֆինանսների նախարարը:
Ուկրաինայի իշխանությունները հրաժարվել են հանձնել Մարիուպոլը
11:24 21-03-2022
«Բանակը զենքերը վայր չի դնի և չի լքի քաղաքը»,- մարտի 21-ի գիշերը հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։
Հայաստան է տեղափոխվել ՌԴ 100 000 քաղաքացի. Nettavisen
10:27 21-03-2022
Ռուսաստանցիներն առանց վիզայի կարող են Հայաստանում մնալ վեց ամիս։ Երևան տեղափոխված ռուսաստանցիների մեծ մասն աշխատում է ՏՏ ոլորտում։ Նաև ՀՀ-ում գործում է ռուսական «Միր» վճարային համակարգը:
Մենք ցանկանում ենք, որ ճանաչվի Ուկրաինայի անկախությունը. Թուրքիայի ԱԳՆ
09:26 21-03-2022
Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է հանդես գալ որպես Ուկրաինայի անկախության և անվտանգության երաշխավոր։
Պուտինը թիրախավորում է քաղաքացիական օբյեկտները, քանի որ նրա արշավը կանգ է առել. Պենտագոն
09:06 21-03-2022
«Նա չկարողացավ հասնել նպատակներին այնքան արագ, որքան ցանկանում էր»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։
Բայդենը կմեկնի Եվրոպա, բայց Ուկրաինա չի գնա
23:48 20-03-2022
Սպիտակ տան տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաջորդ շաբաթ կմեկնի Եվրոպա՝ խոսելու Ուկրաինայի մասին։
Ռուսական զորքերի առաջխաղացումը կասեցվել է բոլոր ուղղություններով․ Ուկրաինայի գլխավոր շտաբ
22:47 20-03-2022
Ռուսական զորքերը կորցրել են իրենց հարձակողական ներուժը, գրոհը կասեցվել է գրեթե բոլոր ուղղություններով։
Ռուսական զորքերը շարունակում են կորուստներ կրել, անձնակազմի հետ կապված զգալի խնդիրներ կան։
Կողմերից ոչ մեկն ուժ չունի իրավիճակն իրապես փոխելու. Ուկրաինայի նախագահի գրասենյակ
21:45 20-03-2022
«Ճակատը գործնականում փակուղի է մտել, քանի որ ոչ մեր, ոչ էլ ռուսական կողմը բավականաչափ ուժ չունի իրավիճակն այս կամ այն ուղղությամբ իսկապես շրջելու համար»,- ճեպազրույցում ասել է Արեստովիչը։
Եթե մենք լինեինք ՆԱՏՕ-ի կազմում, պատերազմ չէր լինի․ Զելենսկի
21:28 20-03-2022
Զելենսկին ասել է, որ երախտապարտ է դաշինքին այն օգնության համար, որը նա ցուցաբերում է Ուկրաինային ռուսական ներխուժման սկզբից ի վեր, սակայն դա բավարար չէ։
Պեսկովի դուստրը դժգոհել է ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում հայտնվելու համար
20:57 20-03-2022
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի դուստրը՝ Ելիզավետա Պեսկովան, ասել է, որ զարմացած է իր դեմ սահմանված ԱՄՆ պատժամիջոցներից։
Ես պատրաստ եմ Պուտինի հետ բանակցությունների․ Զելենսկի
20:08 20-03-2022
Ցանկացած հնարավորություն պետք է օգտագործել, որպեսզի Պուտինի հետ բանակցությունների հնարավորություն լինի, բայց եթե այդ փորձերը ձախողվեն, դա կնշանակի Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ․ Զելենսկի
ՆԱՏՕ-ն Սլովակիայում տեղակայում է Patriot զենիթահրթիռային երեք համակարգերից առաջինը․ Pravda
19:52 20-03-2022
Patriot երեք զենիթահրթիռային համակարգերից առաջինը հանձնվել է Բրատիսլավային՝ կապված Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ։
Ուկրաինայում երեք վրացի զինծառայող է զոհվել
19:17 20-03-2022
Նախնական տվյալներով՝ զոհվածների անուններն են՝ Բախվա Չիկոբավան, Գիա Բերիաշվիլին և Դավիդ Ռատիանի։ Չիկոբավան մահացել է Մարիուպոլում, իսկ մյուս երկուսը՝ Իրպեն քաղաքում, նշում է հեռուստաալիքը։