Արտաքին 4 տարի առաջ - 09:16 21-05-2022

Վրաստանը և ԱՄՆ-ն ստորագրել են «Պաշտպանություն և զսպում» տասնամյա հայեցակարգը

Վրաստանի և ԱՄՆ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները Թբիլիսիում նոր փաստաթուղթ են ստորագրել, որը տասը տարով սահմանում է համագործակցությունը ռազմական ոլորտում, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։

«Պաշտպանության և զսպման» նախաձեռնության հայեցակարգի փաստաթուղթը ստորագրել են պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լելա Չիկովանին և Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Լորա Կուպերը։

«Այս շրջանակային փաստաթուղթը նպատակ ունի որոշել առաջիկա տարիներին անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության նոր նախաձեռնության ուղղությունները»,- ասված է ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն ամերիկյան պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է պաշտպանության ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցության ռազմավարական բնույթը և շնորհակալություն հայտնել ամերիկյան կողմին՝ աջակցության համար։

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել
09:00 «Եվրոասֆալտը» ավելի մոտեցավ վարչապետին