«Շաքիի դեպքի հետ կապված՝ ադրբեջանցուն դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա երեխան, ով գիտեր՝ ինչպես պաշտպանել իր ընտանիքը»։
Արցախյան պատեզամի մասնակից Արման Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Շաքիի դեպքի հետ կապված՝ ադրբեջանցուն դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա երեխան, ով գիտեր՝ ինչպես պաշտպանել իր ընտանիքը»։
Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ադրբեջանցին կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։
«Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։
ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ»,-նշել էին ՀՀ ԱԱԾ-ից։