Պետք է հասկանալ, թե ինչ նկատի ուներ Փաշինյանը՝ հայտարարելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի․ Զախարովա
Պետք է հասկանալ, թե ինչ նկատի ուներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն այլևս նախկինի պես չեն լինի։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ հայ-ռուսական հարաբերություններն անխուսափելիորեն փոխվելու են և այլևս նախկին ձևաչափով չեն շարունակվելու։
ՀՀ վարչապետի խոսքով՝ այդ փոփոխությունը կապված չէ որևէ անձի կամ քաղաքական ուժի հետ։ Նա նշել էր, որ նախկինում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ձևավորվել են հակամարտության պայմաններում, մինչդեռ խաղաղության պայմաններում դրանք պետք է զարգանան այլ տրամաբանությամբ։
Միաժամանակ Փաշինյանն ընդգծել էր, որ խոսքը Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման կամ վատթարացման մասին չէ։ Ըստ նրա՝ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման հարցում՝ նոր տարածաշրջանային պայմաններում։