Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Նոր Ուղի բնակավայրում բախվել են Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Մանե Մ․-ի վարած «BMW» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 74-ամյա Ալեխան Հ․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Մանե Մ․-ն տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մանրամասները՝
սկզբնաղբյուրում: