Ներքին 1 ամիս առաջ - 15:02 01-10-2026

Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան

Նվազագույն կենսաթոշակի չափը 2027 թվականի հունվարի 1-ից 46 հազար դրամից կդառնա 47 հազար դրամ, բացի այդ աշխատանքային կենսաթոշակի ստաժի հաշվարկում 500 դրամ բարձրացում տեղի կունենա։ Այս մասին՝ այսօր՝ հոկտեմբերի 1-ին, կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտնել է Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։

«Դա կնշանակի, որ քաղաքացիների մոտ տարբեր բարձրացումներ կլինեն, միջինում տարբեր թվեր կլինեն։ Նաև կբարձրանա զինվորական կենսաթոշակ ստացող քաղաքացիների կենսաթոշակը, այնտեղ բանաձևը այլ է, քանի որ մեր կենսաթոշակային համակարգը շատ բարդ բանաձևերով է, ես յուրաքանչյուր դեպքի համար չեմ կարող ասել կոնկրետ մարդու համար ինչքան կբարձրանա, բայց կլինի բարձրացում, որի համար մոտավորապես կծախսենք հավելյալ մոտավորապես 5.5 միլիարդ դրամ», - ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ հունվարի 1-ից հանվելու է թաղման նպաստը, Թորոսյանն ասաց.

«Մենք որոշել ենք այդ գումարները ուղղել մեր քաղաքացիներին, կենսաթոշակառուներին, իհարկե պահպանելով այդ նպաստը անապահովության համակարգում եղած մեր քաղաքացիների համար, որոնք որ ավելի մեծ կարիք կունենան, որպեսզի այդ ծախսերը հոգան։ Դրա արդյունքում ոչ մի բան չի տնտեսվի, հավելյալ 5.5 միլիարդ դրամ կուղղվի կենսաթոշակների բարձրացմանը»։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie