Արտաքին
Փորձագետներին չեն տպավորել միջուկային զենքի կիրառման մասին CNN-ին հայտնած Պեսկովի խոսքերը
14:48 23-03-2022
Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքը CNN-ին տված հարցազրույցում չպետք է մեկնաբանվի որպես երկրի միջուկային քաղաքականության փոփոխություն, կարծում են փորձագետները։
Պատերազմի ընթացքում երկրում մահացել է 121 երեխա. Ուկրաինայի գլխավոր դատախազություն
14:19 23-03-2022
Եվս 167 երեխա ստացել է տարբեր աստիճանի ծանրության վնասվածք։
ՌԴ ՊՆ-ն՝ մեկ օրում պատերազմական գոտում տեղի ունեցածի մասին
13:59 23-03-2022
Պատերազմի սկզբից Ուկրաինայում ոչնչացվել է ընդհանուր առմամբ 184 ինքնաթիռ և ուղղաթիռ, 246 անօդաչու թռչող սարք և 189 ՀՕՊ համակարգ, 1558 տանկ և այլ մարտական զրահատեխնիկա:
Մոտ հարյուր ոստիկանի են հեռացրել աշխատանքից՝ Նավալնիին աջակցելու պատճառով. BBC
13:42 23-03-2022
Քաղաքական հայացքների պատճառով աշխատանքից զրկվել է Վոլգոգրադում՝ 17, Յարոսլավլի մարզում՝ 30, Պերմում՝ 22, Տոմսկի մարզում՝ գրեթե 30 և 5-15-ական աշխատակից Կալուգայի, Վորոնեժի, Սվերդլովսկի մարզերում:
Կիևի վերջին գնդակոծությունները պատկերող կադրեր
13:08 23-03-2022
Ուկրաինայի մայրաքաղաքի Սվյատոշինսկի և Շևչենկովսկի շրջաններում գնդակոծության հետևանքով հրդեհվել են մի քանի առանձնատներ և բարձրահարկ շենք:
ԱՄՆ-ը և դաշնակիցները քննարկում են Ռուսաստանին G20-ից հեռացնելու հարցը. Reuters
12:56 23-03-2022
Ռուսաստանին G20-ից հեռացնելու առաջարկն արվել է Լեհաստանի կողմից:
Թուրքիայում պաշտոնապես վավերացվել է «Շուշիի հռչակագիրը»
12:29 23-03-2022
Թուրքիայի և Ադրբեջանի միջև 2021-ի հունիսի 15-ին ստորագրված «Շուշիի հռչակագիրը» պաշտոնապես վավերացվել է: Դրանում «Հարավային գազային միջանցքի» վերաբերյալ շեշտադրումներ կան:
ՄԱԿ-ում կոչ են արել ավելի շատ միջոցներ տրամադրել պարենին զանգվածային միգրացիայից խուսափելու նպատակով
12:14 23-03-2022
Այս տարի մի քանի լրացուցիչ միլիարդ տրամադրելու անկարողությունը նշանակում Է, որ մեզ սպասում են սով, ապակայունացում եւ զանգվածային միգրացիա, հայտարարել է ՄԱԿ-ի ՊՀԾ գործադիր տնօրեն Դեւիդ Բիզլին:
Sharp-ը ապրանքներ չի մատակարարի Ռուսաստան
11:31 23-03-2022
Ընկերությունը նման որոշում է կայացրել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության պատճառով:
Ֆրանսիայում ավելացնում են յոդի պաշարները Զապորոժիեի ատոմակայանի մերձակայքում տեղի ունեցած մարտերից հետո
11:12 23-03-2022
Ֆրանսիայի Ազգային խորհրդարանի պատգամավոր Էմիլի Կարիուն խնդրել է գնահատել յոդի հաբերի առկա պաշարները և արտասահման առաքումների համար նախատեսված քանակները։
Թայվանում տասնյակ հետցնցումներ են գրանցում 6.6 մագնիտուդով երկրաշարժից հետո
10:43 23-03-2022
Կղզու սեյսմոլոգիական ծառայությունը նախազգուշացրել է, որ աաջիկա երեք օրերին հավանական են նոր ուժգին երկրաշարժեր:
Կոլումբիայում դպրոցական ավտոբուսն ընկել է անդունդը
10:32 23-03-2022
Վթարի հետևանքով զոհվել են վեց դեռահասներ, վնասվածքներ են ստացել ևս 15-ը, որոնց թվում են ինչպես չափահասներ, այնպես Էլ երեխաներ:
Հրթիռակոծություն Օդեսայի շրջանում, զոհեր չկան
10:16 23-03-2022
Ռուսական ավիացիան հինգ հրթիռ է արձակել Օդեսայի շրջանի բնակավայրերից մեկի վրա, հաղորդել է Օդեսայի ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Մարչենկոն։
Դերասան Մաշկովի դուստրը պատմել է, որ հայրն իրեն մեղադրել է «դավաճանության» մեջ
09:54 23-03-2022
Դերասանուհի Մարիա Մաշկովան, որն արդեն 6 տարի է, ինչ ապրում է ԱՄՆ-ում, ասել է, որ հայրը մեղադրել է իրեն «դավաճանության» մեջ՝ հակապատերազմական դիրքորոշման համար և խնդրել է անհապաղ վերադառնալ Ռուսաստան:
ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը կարծում են, որ Բելառուսը կներքաշվի ՌԴ-Ուկրաինա հակամարտության մեջ. CNN
09:23 23-03-2022
Ըստ ՆԱՏՕ-ի հետախուզության բարձրաստիճան պաշտոնյայի, Մինսկը «հող է նախապատրաստում Ուկրաինայի վրա բելառուսական բանակի հարձակման մեկնարկն արդարացնելու համար»։
Ռիգայում ՌԴ դեսպանատանը պարտավորեցրել են փոխել հասցեի ցուցանակը
09:06 23-03-2022
Մարտի 4-ից փողոցը, որտեղ տեղակայված է ՌԴ դիվանագիտական առաքելությունը, վերանվանվել է Ուկրաինայի անկախության փողոց։
Նավերի երթևեկությունը Դարդանելի նեղուցում երկու ուղղությամբ դադարեցված է
23:52 22-03-2022
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Թուրքիայի առափնյա անվտանգության գլխավոր տնօրինությանը։
Google-ը սկսել է իր աշխատակիցներին տեղափոխել Ռուսաստանից
23:23 22-03-2022
Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ընկերության որոշմանը ծանոթ աղբյուրներ։
Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում օկուպացնել Ուկրաինան
23:12 22-03-2022
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել «անհեթեթ պատերազմը» Ուկրաինայում
22:47 22-03-2022
Այս մասին մարտի 22-ին Նյու Յորքում լրագրողներին ասել է Գուտերեշը։
Այս պատերազմը հնարավոր չէ հաղթել. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
21:19 22-03-2022
«Քանի՞ ուկրաինացի և ռուս պետք է սպանվի, մինչև բոլորը հասկանան, որ այս պատերազմում հաղթողներ չկան, կան միայն պարտվողներ»,- ասել է Անտոնիո Գուտերեշը:
Duty free խանութները՝ «գոյատևման եզրին»
20:59 22-03-2022
Duty free խանութները պատժամիջոցների և ուղևորահոսքի կրճատման պատճառով հայտնվել են «գոյատևման եզրին», գրում է РБК-ն։
Ուրգանտն ասեկոսե է անվանել այն տեղեկությունը, թե «Առաջին ալիքով» իրեն փոխարինելու է Մարտիրոսյանը
20:30 22-03-2022
«Մի՛ հավատացեք ասեկոսեներին»,- պատասխանել է Ուրգանտը համապատասխան հարցին:
Ուկրաինայի որոշ քաղաքներում 3-4 օրվա սնունդ է մնացել
19:59 22-03-2022
Այս մասին հայտնում է Корпус милосердия բարեգործական կազմակերպությունը։