Արտաքին 4 տարի առաջ - 10:45 24-05-2022

Ուկրաինայի նախագահը խոսել է ծրագրի մասին, որը կգործի իր մահվան դեպքում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ գոյություն ունի ծրագիր, որը կգործի իր մահվան դեպքում, և երկիրը կրիտիկական պահին առանց ղեկավարության չի մնա։

Տեսակապով խոսելով Դավոսի Ուկրաինական տանը հավաքվածների հետ՝ Զելենսկին հիշեցրել է, որ նման սցենարներն ամրագրված են օրենսդրությամբ, գրում է «Ուկրաինսկա պրավդան»:

«Մենք պատրաստվել ու բաժանվել ենք՝ ես, վարչապետը և խորհրդարանի ղեկավարը։ Մենք ունենք խորհրդարանական-նախագահական հանրապետություն: Մենք հասկանում ենք, որ եթե որևէ մեկի կորուստ լինի, պետք է պատրաստ լինենք այդ գործընթացին։ Մենք նախարարների կաբինետը բաժանել ենք երկու մասի, որպեսզի երկիրը պաշտպանված լինի նույնիսկ նման պարագայում»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը խոստովանել է, որ իր կյանքին շարունակում է վտանգ սպառնալ։ «Բայց քանի դեռ ես ողջ եմ, և սա հոլոգրամա չէ, ես իրականում խոսում եմ ձեզ հետ»,- կատակել է նա:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել