Արտաքին 4 տարի առաջ - 23:32 23-05-2022

ՄԱԿ-ում ՌԴ առաքելության խորհրդականը հրաժարական է տվել

Ժնևում ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչության խորհրդական Բորիս Բոնդարևը հրաժարական է տվել՝ ի նշան Ուկրաինա ռուսական ներխուժման դեմ բողոքի։

Բոնդարևը, որը մոտ 20 տարի դիվանագետ է, բացատրել է իր որոշումը գործընկերներին ուղղված նամակում, որի պատճենը Թվիթերում է հրապարակել UN Watch իրավապաշտպան կազմակերության գործադիր տնօրեն Հիլել Նոյերը։

Նամակում Բոնդարևը, մասնավորապես, գրում է, որ աշխատանքի ընթացքում տարբեր շրջադարձեր է տեսել Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ, սակայն «երբեք այնքան չի ամաչել իր երկրի համար, որքան փետրվարի 24-ին», երբ ռուսական զորքերը ներխուժեցին Ուկրաինա։

«Պուտինի սանձազերծած ագրեսիվ պատերազմն ընդդեմ Ուկրաինայի, իսկ իրականում ողջ արևմտյան աշխարհի դեմ հանցագործություն է ոչ միայն ուկրաինացի ժողովրդի դեմ, այլև հավանաբար ամենալուրջ հանցագործությունն է Ռուսաստանի ժողովրդի դեմ»,- կարծում է դիվանագետը։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել