Սպորտ Տեսանյութ 1 տարի առաջ - 13:03 09-04-2025

Փաշինյանի հրաժարական չտալուն սովորել ենք, Դուք ինչի՞ հրաժարական չեք տալիս․ լրագրողը՝ ՀՖՖ նախագահին

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, դիմելով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին,լրագրողը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ հրաժարական չի տալիս՝ այսքան ամոթալի պարտություններից հետո. «Նիկոլ Փաշինյանի հրաժարական չտալուն արդեն սովորել ենք, դուք ինչու հրաժարական չեք տալիս այսքան ամոթալի պարտություններից հետո, մեկ ուրիշը ձեր փոխարեն գուցե աամոթից հենց առաջին մի քանի պարտությունից հետո հրաժարական տաար․ ի վերջո, ձեզ համար հաճելի՞ է ամեն անգամ պարտություն կրել և ամեն անգամ օրինակ Ֆան ակումբի տղաների կողմից այդքան կշտամբանքների ու ակցիաների արժանանալ»։

«Ես հայտարարություն եմ տվել ու ասել՝ հրաժարական չեմ տալու և ինչու: Նոր մենք խոսում էինք երկար՝ ոլորտային և՛ հաջողությունների, և՛ անհաջողությունների մասին: Հրաժարականն ընդհանրապես ինստիտուցիոնալ խնդիր է ու շատ կարևոր է՝ ինչ են կարծում այն ինստիտուտի անդամները, որոնք ընտրել են քեզ: Բացառությամբ երկու ակումբի, մնացած բոլոր անդամների հետ պարբերաբար քննարկումներ ենք ունենում ու բոլորը հասկանում են և՛ զարգացման տեմպերը, և՛ խնդիրները»,- ասաց ՀՖՖ նախագահը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը