Արտաքին
Իրանը զրահատեխնիկա է ուղարկել Աֆղանստանի հետ սահման
19:48 26-04-2022
Պաշտոնական Թեհրանը դեռևս չի հաստատել կամ հերքել այս տեղեկությունը:
Թուրքիայի խորհրդարանի «գորշ գայլը» խոսել է Հայոց ցեղասպանության թեմայից
19:26 26-04-2022
Բահչելին Կարո Փայլանի ներկայացրած օրինագիծը որակել է իբրև «խայտառակ առաջարկ», իսկ Փայլանին` «իրավախախտ ու անպատկառ»։
Թուրքիայի միակ հայկական գյուղում դժգոհ են ցեղասպանություն բառից. Milliyet
19:03 26-04-2022
120-հոգանոց գյուղական համայնքի հայ ղեկավարն ասել է, որ իրենք համերաշխ են հարևան գյուղերի թուրքմեն, արաբ քրիստոնյա ու ալևի բնակիչների հետ և չեն ցանկանում խառնվել քաղաքականությանը:
«Արդարություն բեր Հայոց ցեղասպանության հարցում». NYT-ի կոչը՝ Բորիս Ջոնսոնին
18:57 26-04-2022
Թերթի 5-րդ էջի ստորին հատվածում պատկերված է Ջոնսոնը, նրա վերևում՝ Օսմանյան Թուրքիայի վերջին շրջանում կրթության և ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Ալի Քեմալի նկարը, որը եղել է Ջոնսոնի պապը:
ՌԴ-ում իրենց աշխատանքն են վերականգնում OBI խանութները
18:50 26-04-2022
ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը OBI խանութների աշխատանքի վերականգնումն անվանել է «դրական ազդանշան շուկայի և այլ օտարերկրյա բիզնեսների համար»:
Ուլյանովսկի մարզում տղամարդը մանկապարտեզում սպանել է երկու երեխաների և ինքնասպան եղել
18:29 26-04-2022
Զինված տղամարդը մանկապարտեզ է մտել օրվա հանգիստ ժամի։
Ռուսաստանը արտաքսում է Շվեդիայի երեք դիվանագետների
18:13 26-04-2022
Այս որոշումն ընդունվել է ի պատասխան երեք ռուս դիվանագետների արտաքսելու Շվեդիայի որոշման:
Հրթիռային հարված Օդեսայի մարզի ուղղությամբ
17:56 26-04-2022
Հրթիռն ընկել է Դնեստրի գետաբերանի վրայով անցնող կամրջին:
ՄԱԿ-ը հետաքննում է Ուկրաինայում խաղաղ բնակչության 300 սպանություն
17:12 26-04-2022
Այս մասին այսօր CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար Մաթիլդա Բոգները։
Թուրք իրավապաշտպան Օսման Քավալան դատապարտվել է ցմահ ազատազրկման
16:37 26-04-2022
Եվս 7 մեղադրյալներ դատապարտվել են 18 տարվա ազատազրկման՝ պետական հեղաշրջման փորձին աջակցելու համար:
Էստոնական նավահանգստում հայտնաբերվել է կես միլիարդ եվրոյի կոկաին
16:18 26-04-2022
Էստոնիայի Մուուգա նավահանգստում ձերբակալել են կոկաինի խոշոր խմբաքանակ՝ 3,5 տոննա ընդհանուր քաշով։ Թմրանյութը նախատեսվում էր հասցնել Ռուսաստան։
ԱՊՀ երկրները կքննարկեն արևմտյան պատժամիջոցներին հակազդելու հարցը
15:01 26-04-2022
Համագործակցության երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը կկայանա մայիսի 20-ին:
Ալիևը Օվերչուկի հետ քննարկել է Բաքվի ու Երևանի միջև հաղորդակցությունների բացման հարցը
14:37 26-04-2022
Ադրբեջանի ղեկավարն ասել է, որ հաջորդ տարի ադրբեջանական կողմը ամբողջությամբ կավարտի իր տարածքում երկաթուղու մի մասի կառուցումը:
ՌԴ-ից ՀՀ և ԵԱՏՄ այլ երկրներ մեկնողներին թույլ կտան գնումներ կատարել duty free խանութներում
14:13 26-04-2022
Առաջարկը ներառված է պատժամիջոցների պայմաններում ռուսական տնտեսության զարգացումն ապահովելու միջոցառումների լրացուցիչ ցանկում։
Մերձդնեստրում պայթյունների հետևանքով անջատվել են ռուսական ռադիոն հեռարձակող ալեհավաքները
13:22 26-04-2022
Միջադեպի հետևանքով շարքից դուրս են եկել ամենահզոր՝ մեգավատ և կես մեգավատ հզորությամբ երկու ալեհավաքները:
Էրդողանը խոսել է Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձի, Փայլանի մեջլիս ներկայացրած առաջարկի մասին
13:10 26-04-2022
Տարբեր երկրների խորհրդարանների ու կառավարությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի նախագահը քաղաքական շահարկումների դրսևորում է համարել՝ ասելով, որ դրանք առոչինչ են իրենց համար:
Ֆիննական Valio կոնցեռնը հայտարարել է ռուսական արտադրությունը Velcom-ին վաճառելու մասին
12:48 26-04-2022
Գործարքի շրջանակում նոր սեփականատերը ձեռք է բերում ռուսական բիզնեսի 100% բաժնեմասը, ներառյալ գործարանը Մոսկվայի մարզում և այլ ակտիվներ:
Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկության մասին կհայտարարեն մայիսին
12:18 26-04-2022
Ուկրաինական պատերազմից հետո Ֆինլանդիայում և Շվեդիայում ՆԱՏՕ-ին անդամակցելու կողմնակիցներն արդեն մեծամասնություն են կազմում
Բրիտանիան այլևս լրտեսական սարքավորումներ չի վաճառի Ռուսաստանին
12:03 26-04-2022
Մեծ Բրիտանիան նաև կչեղարկի ուկրաինական ապրանքների համար սահմանված մաքսատուրքերն ու քվոտաները: Որոշումը կտարածվի Ուկրաինայից արտահանվող հիմնական ապրանքների վրա՝ գարի, մեղր, լոլիկի պահածոներ և թռչնամիս:
Պետդեպը մեկնաբանել է Կաբաևայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը
11:43 26-04-2022
Ըստ Wall Street Journal-ի, ԱՄՆ-ը մարմնամարզուհի Ալինա Կաբաևայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու գաղափարից «վերջին պահին» հրաժարվել է, իբր, ՌԴ նախագահին չզայրացնելու համար:
Միջուկային պատերազմի սպառնալիքն իրական է. Լավրով
11:02 26-04-2022
Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի: Ըստ նրա, նման պատերազմ հրահրելուն ուղղված քայլ կդառնա Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելը։
Իլոն Մասկը ցանկանում է, որ իր ամենասուր քննադատները մնան Twitter-ում
10:26 26-04-2022
Մասկը Twitter-ը գնել է 44 միլիարդ դոլարով: Նրա առաջարկից հետո Twitter-ի բաժնետոմսերը թանկացել են մոտ 6%-ով:
Խանգարում է Արևմուտքը․ Լավրովը՝ խաղաղ բանակցությունների մասին
10:10 26-04-2022
Կողմերն, ի վերջո, ինչ-որ համաձայնագիր կստորագրեն, բայց դրա պարամետրերը որոշվելու են ռազմական գործողությունների այն փուլով, երբ այդ պայմանագիրն իրականություն դառնա, նշել է Լավրովը։
Պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայում 2665 խաղաղ բնակիչ է զոհվել. ՄԱԿ
09:26 26-04-2022
ՄԱԿ-ի տվյալներով, խաղաղ բնակիչների զոհվելու և վիրավորվելու դեպքերի մեծ մասը (2268) գրանցվել է Ուկրաինայի իշխանությունների կողմից վերահսկվող տարածքներում։