Արտաքին 4 տարի առաջ - 14:05 30-09-2022

Ամերիկացի փորձագետը անդրադարձել է Լուկաշենկոյի՝ Աբխազիա կատարած այցելությանը

Վաշինգտոնի Ջեյմսթաուն հիմնադրամի նախագահ Գլեն Հովարդը հայտարարել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Աբխազիա ոչ այլ ինչ է, քան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի PR քայլ։ Հովարդն այս մասին ասել է «Ամերիկայի ձայն»-ին տված իր հարցազրույցում։

Փորձագետի խոսքով այս այցի նպատակն էր հիշեցնել Վրաստանին, թե ով է Հարավային Կովկասում իրադրության տերը, իսկ Բելառուսի նախագահը դարձել է այդ քարոզչության գործիքը։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ այցը որևէ ռազմավարական արժեք չունի և միտված է եղել Վրաստանին վախեցնելուն և զայրացնելուն։

«Պուտինը պարտվում է Ուկրաինայի մարտադաշտում, և նրան անհրաժեշտ է PR հնարք Վրաստանում՝ ռուս աջակողմյան բլոգերների քննադատությունը նվազեցնելու համար, ովքեր դժգոհ են պատերազմի ընթացքից»,- շեշտել է Հովարդը:

Նա հիշեցրել է, որ Աբխազիա կատարած այցից առաջ Բելառուսի նախագահը երկու օր Սոչիում էր և հանդիպում էր ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։

«Պետք է նկատի ունենալ, որ թեև Լուկաշենկոն դաշնակից է, բայց նա զգուշանում է պատերազմին մասնակցելու հարցում։ Նրա արտահայտությունը, որը նա հաճախ է կրկնում՝ «Մենք ագրեսոր չենք, բայց նաև դավաճան չենք»։

Այնպես որ, այցն այս ուղղությամբ է, բայց կտեսնենք, թե ինչ կուզի Բելառուսը այս խոշոր զիջման դիմաց»,- ասել է փորձագետը։

Հիշեցնենք, որ Լուկաշենկոն սեպտեմբերի 28-ին՝ իր պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ ժամանել էր Աբխազիա, որտեղ հանդիպել էր նախագահ Ասլան Բժանիայի հետ։ Ուշագրավ է, որ Բելառուսը դեռևս չի ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը անկախությունը, չնայած այս տարվա փետրվարին Լուկաշենկոն ասել էր, որ դա տեղի կունենա հենց որ նա հասկանա այդ քայլի անհրաժեշտությունը, և երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրան կասի այդ մասին։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել