Ուղիղ եթեր
Սպորտ 2 տարի առաջ - 22:23 04-07-2023

Աբխազիա - Արցախ ֆուտբոլային հանդիպումը չեղարկվել է

CONIFA-ի (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) աշխարհի առաջնության շրջանակում նախատեսված Արցախ - Աբխազիա հանդիպումը չեղարկվել է, հայտնում է Աբխազիայի ֆուտբոլի ֆեդերացիան։

Ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ հանդիպումը կայանալու է հուլիսի 10-ին։

Ըստ CONIFA-ի եվրոպական մասնաճյուղի նախագահ Ալբերտո Ռիսկիոյի՝ հանդիպումը կայանալու է մինչև հոկտեմբերի վերջ ընկած ժամանակահատվածում։

Ձեզ գուցե հետաքրքրի