Արտաքին 4 տարի առաջ - 23:28 30-09-2022

Վաշինգտոնը ուղերձ է փոխանցել Թեհրանին. Իրանի արտգործնախարար

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ իր որոշ օտարերկրյա գործընկերներ վերջին ամիսների ընթացքում փորձել են ԱՄՆ-ից ուղերձներ փոխանցել Իրանին և հակառակը։ Նյու Յորքում իրանական «IRNA» լրատվական գործակալության թղթակցին տված հարցազրույցում Աբդոլլահիանն ասել է, որ Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը, Իրանին է փոխանցել ԱՄՆ-ի ուղերձը։

Իրանի արտգործնախարարն անդրադարձել է նաև Նյու Յորքում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպմանը։

Նրա խոսքով հանդիպմանը Ֆրանսիայի նախագահը կարծիք է հայտնել այն հարցերի շուրջ, որոնք նրա համոզմամբ կարող են նպաստել Իրանի և համաշխարհային տերությունների միջև բանակցային գործընթացին։

Վերջինս նշել է, որ երկու նախագահները մտքեր են փոխանակել նաև ռուս-ուկրաինական պատերազմի, տարածաշրջանային զարգացումների և երկկողմ հարցերի շուրջ։

Աբդոլլահիանը համաձայնության հասնելու ամերիկյան կողմի վճռականության վերաբերյալ ասել է, որ ամերիկյան կողմը խոսում է բարի կամքի մասին, սակայն Թեհրանի համար կարևորն այն է, թե այդ բարի կամքը գործնականում ինչպես է դրսևորվում։

«Իրանը հաստատակամ է լավ, ամուր և տևական գործարք կնքելու հարցում և դրա համար ջանք չի խնայի։ Այժմ ԱՄՆ-ի հերթն է ցույց տալու, թե արդյոք իրենք բավական համարձակ են անհրաժեշտ որոշումներ կայացնելու համար»,- հայտարարել է նա։

Ինչ վերաբերվում է արևմտյան երկրների հետ երկարատև բանակցություններին և ամերիկյան կողմի հետ անուղղակի բանակցություններին՝ Աբդոլլահյանն ընդգծել է, որ Թեհրանը բանակցում է ոչ թե բանակցությունների առկայության, այլ՝ մի կետի հասնելու համար, երբ կերաշխավորվի պատժամիջոցների վերացումը և երկիրը կկարողանա օգտվել 2015 թվականի միջուկային գործարքի տնտեսական շահերից։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ երկու կողմից էլ բավական բանակցություններ են իրականացվել՝ ընդգծելով, որ գնդակն այժմ ԱՄՆ-ի դաշտում է:

«Համաձայնության ձեռքբերումը կարևոր է, բայց համաձայնագրի իրականացումն ավելի կարևոր է։ Եթե ձեռք բերվի տևական համաձայնություն, նույնիսկ ԱՄՆ հաջորդ վարչակազմը, անկախ նրանից, թե որ կողմից կլինի, պետք է հարգի այն»,- ասել է Աբդոլլահիանը։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ

Ձեզ գուցե հետաքրքրի