Լարսում տարանցիկ երթևեկությունը վերականգնվել է․ Վրաստանի ՆԳՆ
copy image url

Լարսում տարանցիկ երթևեկությունը վերականգնվել է․ Վրաստանի ՆԳՆ

Արտաքին 2 տարի առաջ - 17:26 30-09-2022
Վրաց-ռուսական սահմանի Կազբեգի-Վերին Լարս անցակետում բեռնատարների և մարդատար ավտոմեքենաների փոխադրումները վերադարձել են սովորական ռեժիմի, «Ալիք մեդիայի» փոխանցմամբ` տեղեկացնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ արդյունքում ամբողջությամբ վերականգնվել է վերջին օրերին ընդհատված տարանցիկ երթևեկությունը։
Ռուսաստանից Վրաստան եկող ճանապարհին երկար խցանումներն առաջացել են սեպտեմբերի 21-ից, երբ Պուտինի հայտարարած զորահավաքից հետո բազմաթիվ ռուսաստանցիներ փորձեցին հեռանալ երկրից։