Արտաքին
Հրաձիգը մանիֆեստ է ունեցել, նա ատում է քրիստոնյաներին․ Թրամփ
21:15 26-04-2026
«Այդ տղան հիվանդ է։ Երբ կարդում ես նրա մանիֆեստը, պարզ է դառնում, որ նա ատում է քրիստոնյաներին, դա նույն բանն է»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Ընթրիքի ժամանակ հրшձիգի թիրшխը, հավանաբար, Թրամփն է եղել․ Թոդ Բլանշ
18:13 26-04-2026
Սպիտակ տանն ընդունելության ժամանակ, հրաձիգն, ըստ երևույթին, ցանկացել է սպանել Թրամփի վարչակազմի անդամներին և անձամբ նախագահին։ Հայտնել է Թոդ Բլանշը։
Մալիի պաշտպանության նախարարը զոհվել է ջիհադիստների հարձակման հետևանքով. ԶԼՄ
17:46 26-04-2026
Մալիի պաշտպանության նախարար Սադիո Կամարան սպանվել է իր տան վրա ջիհադիստների հարձակման ժամանակ, հաղորդում է Jeune Afrique-ը։
Թեթևություն եմ զգում, որ նախագահ Թրամփն ապահովության մեջ է. Կայա Կալլաս
17:15 26-04-2026
Թեթևություն եմ զգում, որ բոլոր ներկաները, այդ թվում՝ նախագահ Թրամփը, ապահովության մեջ են Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունից հետո:
Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է «միջուկային ահաբեկչության» մեջ
17:07 26-04-2026
Նա հայտարարել է, որ համաշխարհային հանրությունը պարտավոր է հասնել նրան, որ Մոսկվան դադարեցնի հարվածները, որոնք սպառնում են նոր տեխնածին վթարով:
Միջոցներ ենք ձեռնարկում խաղաղության ամրապնդման և այն գործնականում կյանքի կոչելու համար. Ալիև
16:45 26-04-2026
Միջոցներ ենք ձեռնարկում խաղաղության ամրապնդման և այն գործնականում կյանքի կոչելու համար, խաղաղության և հաշտեցման համար: Գերնիկայի մրցանակ ստանալու առթիվ ուղերձում հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Ուրախ եմ լսել, որ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանիա Թրամփը ապահովության մեջ են. Ֆոն դեր Լայեն
16:09 26-04-2026
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն արձագանքել է Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հրաձգությանը:
Տարածաշրջանում անվտանգության մեխանիզմներ պետք է ստեղծել առանց ԱՄՆ մասնակցության․ Արաղչի
15:56 26-04-2026
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կոչ է արել Մերձավոր Արևելքում ստեղծել կոլեկտիվ անվտանգության մեխանիզմներ՝ առանց ԱՄՆ-ի միջամտության։
Չեռնոբիլի աղետի տարելիցի առթիվ Լևոն XIV-ը հիշեցրեց, որ ատոմը պետք է ծառայի միայն խաղաղությանը
15:40 26-04-2026
Լևոն XIV-ը հույս հայտնեց, որ որոշումների կայացման բոլոր մակարդակներում կգերակշռեն խոհեմությունն ու պատասխանատվությունը, որպեսզի միջուկային էներգիայի ցանկացած օգտագործում ծառայի կյանքին և խաղաղությանը:
Զելենսկին և Սանդուն քննարկել են Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը
15:23 26-04-2026
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Զելենսկին այս մասին գրել է իր Telegram ալիքում։
ԼԺՀ-ում երիտասարդների խմբի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով կան զոհեր
15:08 26-04-2026
ԼԺՀ Բուլգակովկա գյուղում ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհվել են երկու երիտասարդ տղա և մի աղջիկ, ևս երեքը վիրավորվել են, հայտնել է հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը:
Ռուսաստանը Եվրոպայի անբաժանելի մասն է և չի կարող լինել նրա գլխավոր uպառնալիքը․ Պեսկով
14:54 26-04-2026
Ռուսաստանը Եվրոպայի անբաժանելի մասն է և չի կարող լինել նրա գլխավոր սպառնալիքը։
Իրանը չի փոխի Հորմուզի նեղուցի վերաբերյալ իր որոշումը․ խորհրդարանի փոխխոսնակ
14:40 26-04-2026
Իրանը չի փոխի Հորմուզի նեղուցի վերաբերյալ իր որոշումը։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիկզադը։
ԵՄ-ն ստիպված կլինի նոր վարկ վերցնել Ուկրաինայի համար. WSJ
13:38 26-04-2026
Եվրամիությունը, հավանաբար, ստիպված կլինի տասնյակ միլիարդավոր եվրոյի նոր վարկ վերցնել Ուկրաինայի համար արդեն 2027 թվականին, քանի որ Կիևին կարող է չբավականացնել հատկացված գումարը:
Իրանի հետ բանակցությունները վերսկսելու համար ԱՄՆ-ն պետք է վերացնի բոլոր խոչընդոտները․ Փեզեշքիան
13:21 26-04-2026
«Իսլամական Հանրապետությունը չի մտնի հարկադրված բանակցությունների ճնշման, սպառնալիքների կամ շրջափակման տակ»,- հայտարարել է նա։
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին
12:15 26-04-2026
Լիբանանի հարավային հատվածի առնվազն չորս բնակավայր իսրայելական հարվածների է ենթարկվել։
Այսօր երեկոյան կրակոցներ են լսվելու․ Լևիթը՝ Թրամփի սպասվող ելույթի մասին
11:52 26-04-2026
Այսօր երեկոյան կրակոցներ են լսվելու, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը՝ երեկույթից առաջ խոսելով Թրամփի սպասվող ելույթի մասին։
Խորապես անհանգստացած եմ Վաշինգտոնում տեղի ունեցած կրակոցներից․ Ալիև
11:35 26-04-2026
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիևը՝ խոսելով Թրամփի դեմ մահափորձի մասին։
Ահաբեկչական հարձակում՝ Կոլումբիայում. կան տասնյակ զnհեր ու վիրավnրներ
11:12 26-04-2026
Ահաբեկչություն է տեղի ունեցել Կոլումբիայում. զոհվել է 14 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 38-ը։
Ռուսական ՀՕՊ-ը գիշերը ոչնչացրել է ավելի քան 200 ուկրաինական ԱԹՍ
10:45 26-04-2026
Գիշերը ՌԴ ՀՕՊ ուժերը Ռուսաստանի մարզերի և Սև ծովի վրա որսացել և ոչնչացրել են ավելի քան 200 ուկրաինական անօդաչու թռչող սարք:
Սպիտակ տանը կրակոցներ արձակած տղամարդը եղել է 2024 թ. դեկտեմբերի «Ամսվա ուսուցիչ»
10:22 26-04-2026
Նրան մեղադրանք է առաջադրվել հրազեն օգտագործելու և դաշնային աշխատակցի վրա զենքով հարձակվելու համար, հաղորդում է CBS News-ը:
Թշնամին ձգտում է հասարակական դժգոհություն առաջացնել ենթակառուցվածքների ոչնչացման միջոցով. Փեզեշքիան
10:15 26-04-2026
Թշնամին ձգտում է հասարակական դժգոհություն առաջացնել ենթակառուցվածքների ոչնչացման միջոցով, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Սա ինձ չի խանգարի հաղթել Իրանի պատերազմում. Թրամփը՝ տեղի ունեցած հրաձգության մասին
10:07 26-04-2026
Ես այդպես չեմ կարծում, բայց երբեք չես իմանա։ Սա ինձ չի խանգարի հաղթել Իրանի պատերազմում, ասել է Թրամփը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է տեղի ունեցած կրակոցները կապված լինեն Իրանի պատերազմի հետ։
Ֆրանսիան արդիականացնում է Rafale կործանիչները
09:38 26-04-2026
Ներկայումս Ֆրանսիայի ավիատիեզերական ուժերը թանկարժեք MICA հրթիռներ են օգտագործում անօդաչու թռչող սարքերը չեզոքացնելու համար։ Յուրաքանչյուր նման զինամթերք արժե 600,000 եվրո։