Արտաքին 3 ամիս առաջ - 10:37 23-06-2026

ԱՄՆ-ն 60 օրով վերացրեց իրանական նավթի պատժամիջոցները

Թամարա Քալանթարյան

Լրագրող

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը պաշտոնապես հայտարարեց Իրանի նկատմամբ սահմանված նավթային պատժամիջոցները 60 օրով ժամանակավորապես չեղարկելու և հատուկ ընդհանուր լիցենզիա տրամադրելու մասին, որն ուժի մեջ կլինի մինչև օգոստոսի 21-ը և թույլ կտա իրանական նավթի, նավթաքիմիական նյութերի ու նավթամթերքի ներմուծումը Միացյալ Նահանգներ (այդ թվում՝ ԱՄՆ սև ցուցակում գտնվող նավերով) ու դրանց դիմաց վճարումների իրականացումը ԱՄՆ դոլարով։

Այս մասին հայտնում է DW-ն՝ հավելելով, որ այս աննախադեպ որոշումը կայացվել է Շվեյցարիայում երկու երկրների պաշտոնյաների միջև կայացած գաղտնի բանակցություններից հետո, որոնց արդյունքում Իրանը պարտավորվել է ապահովել ազատ ու բաց տարանցումը ռազմավարական նշանակության Հորմուզի նեղուցով և թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի միջուկային ոլորտի մասնագետներին ու փորձագետներին մուտք գործել երկրի տարածք. թեև միջնորդ պետություններ Քաթարի և Պակիստանի կողմից բանակցությունների առաջին փուլից հետո հրապարակված համատեղ հայտարարության մեջ նման պարտավորությունների մասին հստակորեն չի նշվել։

Միևնույն ժամանակ այս մեղմացումը կտրականապես չի վերաբերում Հյուսիսային Կորեայի, Կուբայի և Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի տարածքների անձանց հետ կապված գործարքներին և չի վերացնում Վաշինգտոնի կողմից սահմանված այլ գործող սահմանափակումները։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան